Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-3431-05.11.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 54-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր 55-րդ կետ.

«55) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը կամ գործառնությունների իրականացումը:»: 
 
Հոդված 2.

Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 19-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր 20-րդ կետ.

«20) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարները:»:

Հոդված 3.

Օրենսգրքի 112-րդ և 1-ին մասում՝

1) 14-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր 15-րդ կետ.

«15) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարների հաշվին կատարվող ծախսերը:»:

Հոդված 4.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: