Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-791-08.04.2009,20.05.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27 թիվ ՀՕ-193-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածը լրացնել  նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Դասիչ` նիշավորում ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «բ» ենթակետից հետո լրացնել «բ1 » նոր ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`

«Կաթի եւ կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ»:

2) «գ» ենթակետը լրացնել «եւ դասիչները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: