Armenian ARMSCII Armenian

Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-530-09.02.2009-ԳԲ-010/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2005 թվականի ՀՕ-82-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի  վերջին պարբերությունն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «բ)» կետից հանել «կամ արտադրական հսկում» բառերը.

2) 3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: