Armenian ARMSCII Armenian
Կ-4795-13.02.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախատումների վերաբրեյալ օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.15-րդ հոդվածով՝

«Հոդված 4715 .  Ոչ հոժարակամ հասպիտալացման կարգը խախտելը

1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ոչ հոժարակամ հոսպիտալացնելուց հետո հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողով չհրավիրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

2. Ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ  բուժման ենթարկելու համար հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում դատարան չդիմելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

3. Հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

4. Մինչեւ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով դատարան չդիմելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածում «47.13-րդ,» թվից հետո լրացնել «47.15-րդ,» թիվը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ LՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆԵՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

Հոգեկան առողջության, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) եւ դրանից բխող այլ իրավական ակտերով: Նշված Օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, եւ դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ:

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հասարակության խոցելի խմբերից մեկն են, որն առավել ենթակա է խարանի: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը: Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Օրենքը երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան առողջության խնդիր անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա): Վերջինս միջազգային,  իրավաբանորեն պարտավորեցնող մարդու իրավունքների մասին պայմանագիր է, որը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը:  Կոնվենցիան պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները,  ներառյալ՝  չարաշահումից,  բռնությունից եւ խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը,  սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու,  կրթության,  փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը,  տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիության իրավունքը,  զբաղվածության եւ պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը:

Կոնվենցիայով ամրագրված իրավունքները վերաբերում են  հոգեկան առողջության խնդիր ունեցող բոլոր անձանց՝ անկախ վերջիններիս հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու հանգամանքից:  Ուստի խնդիր է հանդիսանում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների օրենսդրական ամրագրումը՝ հիմք ընդունելով վերը նշված Կոնվենցիայով ամրագրված կարեւորագույն իրավունքները: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անդամ պետությունները հանձն են առնում ապահովելու եւ սատարելու բոլոր անձանց մարդկային իրավունքները եւ հիմնարար ազատությունները՝ առանց հաշմանդամության վրա հիմնված որեւէ խտրականության: Այդ նպատակով անդամ պետությունները հանձն են առնում.

«ա) ընդունել համապատասխան օրենսդրություն, վարչական եւ այլ միջոցներ, որոնք կապահովեն սույն կոնվենցիայով նախատեսված իրավունքները.

բ) գործադրել համապատասխան քայլեր, ներառյալ՝ օրենսդրություն, որոնք անհրաժեշտ են փոփոխելու կամ վերացնելու գոյություն ունեցող օրենքները, կանոնակարգերը, սովորույթները եւ պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ...»:

Ուստի Հայաստանի Հանրապետությունը միանալով նշված Կոնվենցիային,  պարտավորվել է պաշտպանել այն բոլոր իրավունքները,  որոնք արտացոլված են այդ փաստաթղթում, որը հնարավոր է  «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում:

2. Մեկ այլ խնդիրն է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, եւ փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է օրենսդրորեն ձեւակերպել դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող դրույթները՝ ամրագրելով առանձին գլխով:

3. Հոգեբուժությունը բժշկագիտության առանձնահատուկ ոլորտներից է, որը առնչվում է մարդու կարեւորագույն արժեք հանդիսացող հոգեկան առողջության հետ: Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքում համապատասխան եզրակացություն է տրվում անձի հոգեկան առողջության վերաբերյալ եւ այդ փորձաքննության օբյեկտիվ արդյունքների ապահովման նպատակով նպատակահարմար է իրականացնել ոչ թե միանձնյա, այլ հանձնաժողովային կարգով, որի մեջ կարող են ներգրավվել մի քանի համապատասխան մասնագետ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ ոլորտի մասնագետ:

4. Միասնականացման կարիք ունեն նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման, փոփոխման եւ դադարեցման կանոնակարգման հետ կապված հարցերը: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: Մինչդեռ նույն օրենսգրքի համաձայն պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Ուստի անհրաժեշտ է միասնական մոտեցում ձեւավորել եւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների դադարեցման հիմք սահմանել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:

5. Կարգավորված չեն հարկադիր բուժման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի հարկադիր բուժումը դադարեցնելու իրավունքը:

6. 2015 թվականի մայիսի 18-ին ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պահպանության կարեւորությունը, անհրաժեշտություն է առաջացել Նախագծով սահմանել դրույթներ կապված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ, դրանց այլ անձանց փոխանցելու պահանջները՝ համահունչ դարձնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

7. Օրենքում  տրվում են հասկացություններ, որոնք Օրենքում չեն կիրառվում, ինչպես նաեւ առկա են միեւնույն հասկացությունների տարբեր ձեւակերպումներ, կրկնություններ, բացակայում է օրենքի կառուցվածքի համակարգածությունը: Առկա են նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների այլ խախտումներ, ինչպես նաեւ այլ թերություններ, որոնք Օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ են առաջացնում:

8. Ներկայումս կարգավորված չեն նաեւ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը, ինչը հանգեցնում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների խախտման:

Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծավալվել են «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում  լայնածավալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության հոգեկան առողջության պահպանումը, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հստակեցնել հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացների իրավական կարգավորումները:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերով առաջարկվում է՝

1. օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից,

2. սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը՝ սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,

3. նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը,

4. սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ՝ նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,

5. նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,

6. սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները,

7. սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը եւ պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017 հատատված ստադարտները,

8. սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության եւ սպասարկման ծավալի եւ կարգի շրջանակներում,

9. Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:

10. գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

11. Առաջարկվում է համապատասխանաբար ընդունել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ LՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆԵՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

4 փետրվարի 2020 թվականի  N 143 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 4
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30 հունվարի 2020 թվականի N 101-Ա

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 4
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 101-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 
 

Հարգանքով՝    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ