Armenian ARMSCII Armenian
Կ-465-04.02.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  « Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում ավելացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

 «Կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման/վաճառքի, սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:»: 

Հոդված 2.   Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ  մասով՝

«2.1. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի կողմից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ՝ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է:»: 

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: