Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0571-24.08.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 6.1-րդ հոդվածի

1) 1-ին մասի 2-րդ կետը եւ 3-րդ կետի 1-ին պարբերությունը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «,որակավորման վկայականների» բառերով,

2) 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով,

3) 1-ին մասի 4-րդ կետում «կամ լիցենզավորման» բառերը փոխարինել «, լիցենզավորման կամ որակավորման» բառերով,

4) 2-րդ մասում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «,լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «գ1» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«գ1) Հինգ աստղանի Դելյուքս հյուրանոցի համար` տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 3-րդ պարբերությունը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով,

2) 4-րդ պարբերությունում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 5-րդ պարբերությունը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի» բառերով,

2) 6-րդ պարբերությունում

ա. «եւ թույլտվությունների» բառերը փոխարինել «, թույլտվությունների եւ որակավորման վկայականների» բառերով,

բ. «լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: