Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0551-24.08.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/` «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մանր չափերը» հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի :

Հոդված 2. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 110.2. Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը

1. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածում նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:

2. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածում նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:»:

3. Սահմանել ,Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերըե  համաձայն թիվ 2 հավելվածի:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել «Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը»  թիվ 2 հավելվածով` համաձայն թիվ 2 հավելվածի :

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երկու ամիս հետո:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ



Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս թեպետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածներով հստակ շարադրված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի առանձին տեսակների համապատասխանաբար մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, սակայն վերջիններս բավարար չեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` միջազգային կոնվենցիաներին համապատասխանության տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնցից է մասնավորապես Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնցվենցիան, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ին: Այդ կոնվենցիայով շարադրված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի տեսակներ, որոնք տեղ չեն գտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Բացի այդ հաշվի առնելով նաեւ այն խնդիրը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխանատվություն սահմանելով մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, մինչեւ օրս չի սահմանում հիշյալ բույսերի ցանկը եւ դրանց խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, անհրաժեշտություն է առաջացել ներկայացված նախագծով սահմանել նաեւ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը: Նմանատիպ խնդիր առկա է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը: Այդ առումով, առաջացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը` միջազգային չափանիշներին համապատասխանեցման եւ համապատասխան օրենսգրքերում մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը եւ դրանց խոշոր ու առանձնապես խոշոր չափերը սահմանելու անհրաժեշտություն: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը  գերակա խնդիրները հաստատելու մասինե թիվ 111-Ն որոշմամբ հաստատված միջառումների ծրագրի 114-րդ կետով, որի համաձայն նախատեսվում է մշակել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ` հիշյալ օրենսգրքով նախատեսված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցանկը միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին համապատասխանեցնելու նպատակով, որը սակայն խնդրի համակարգային լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ միաժամանակ:

Առաջարկվող լուծումները

Նախագծերով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր եւ զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը հավելվածները` այն համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել համապատասխանաբար մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի մանր եւ զգալի չափերը եւ մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը հավելվածներով:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը փոփոխությունների մասով համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել դյուրին կլինի թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինին շրջանառության դեմ պայքարը, հստակ կսահմանվեն թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի բոլոր տեսակների մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը: Ինչպես նաեւ կսահմանվեն մշակումն արգելված համարվող բույսերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը: