Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2379-11.03.2004-ԳԿ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297 օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Աղետի գոտու վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Ներկայացված նախագծերի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներից:

Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Ազգային Ժողովը հաստատում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը:

Այլ ծրագրերը, որոնց ընդունման անհրաժեշտությունը բխում է տարբեր օրենքներից, եւ որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հետ պետք է հաստատի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը:

Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ազգային Ժողովի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62 հոդվածի համաձայն սահմանվում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հետ առընչվող տարբեր տեսակի ծրագրերի հաստատման իրավասությունը պետք է վերապահվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ ոչ թե Ազգային Ժողովին: