Armenian ARMSCII Armenian
Խ-262-28.08.2019,13.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում «գործարքն անվավեր է» բառերը փոխարինել «գործարքը վիճահարույց է» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 970-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համալիր թույլտվության պայմանագրի ձեւը եւ դրանից բխող իրավունքի գրանցումը»,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի տրամադրումը, ինչպես նաեւ այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո: Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 973-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքի տրամադրման պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).»:

Հոդված 4. Օրենսգրքի 978-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 979-րդ հոդվածի 2-րդ մասում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի տրամադրման, ինչպես նաեւ համալիր թույլտվության պայմանագրի լուծման պետական գրանցման կարգը: