Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-028-06.08.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ կետի  «թափուր պաշտոնի, բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 151-ին հոդվածի 1-ին կետով  սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնի բառերով.

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված քաղաքացիական ծառայության դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճան, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, շնորհվում է համապատաuխան դաuային աuտիճանը uտանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայողը դասային աստիճանը ստանալուց հետո երեք տարի անընդմեջ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն, ներառյալ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանը:

Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու եւ այդ պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի,  շնորհվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու եւ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակվելու միջեւ ընկած ժամանակահատվածը գերազանցել է մեկ ամիսը::

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետը «12-րդ հոդվածով բառերից հետո լրացնել «կամ 33-րդ հոդվածի 6-րդ կետով բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

 «2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:.

2) 3-րդ կետում «նշանակում եւ բառերից առաջ լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.2. կետի, բառերվ.

3) 3.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով.

«3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 122-րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում::

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Փաuտաթղթային ատեuտավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված ավելի բարձր քաղաքացիական ծառայության դաuային աuտիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են::

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Սույն հոդվածի 1-ին կետի «ի ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձն զբաղեցրած պաշտոնից  ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում իրավունք չունի մասնակցել քաղաքացիական ծառայության թափուր նույն պաշտոնի համար հայտարարված մրցույթին կամ օրենքով սահմանված այլ կարգով զբաղեցնել այդ պաշտոնը::

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «եւ էկոնոմիկայի բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված մի շարք իրավահարաբերությունների հստակեցմամբ, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում:

Մասնավորապես` «Ներքին աուդիտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում է կազմակերպության ղեկավարը:

Բացի այդ, «Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են նորմեր, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս` կապված առավելագույն դասային աստիճանների շնորհման ժամկետների, քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակման, փաuտաթղթային ատեuտավորման  եւ այլ գործընթացի կազմակերպման հետ:

Օրենքի նախագծով հստակեցվել է նշված նորմերի կիրառման ընթացակարգերը:

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ձեւավորման գործընթացը, աուդիտորների մասով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում «Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակումն իրականացվում է ըստ պաշտոնների խմբերի: Համապատասխան մարմիններում, բացառությամբ աշխատակազմի ղեկավարների պաշտոնների` քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը (բարձրագույն, ինչպես նաեւ գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում) եւ աշխատակազմի ղեկավարը (գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար եւ կրտսեր  պաշտոններում):

Քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում ձեւավորվող ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներին պաշտոնի նշանակման հարցում հակասություններ են ի հայտ գալիս «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի միջեւ: Մասնավորապես` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից ենթադրվում է, որ ստորաբաժանման աշխատակիցներին պաշտոնի է նշանակում եւ ազատում աշխատակազմի քարտուղարը, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է կազմակերպության ղեկավարը, տվյալ դեպքում` քաղաքապետը կամ գյուղապետը: Հավելենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն համայնքային ծառայողների նշանակման եւ զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը uահմանվում է «Համայնքային ծառայության մաuին» ՀՀ oրենքով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.Կարգավորման նպատակը եւ  բնույթը

Նշված օրենքի ընդունմամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է մարմնի ղեկավարը:

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աուդիտորներին պաշտոնի նշանակման, ազատման, ինչպես նաեւ խրախուսանքի եւ կարգապահական տույժերի կիրառման լիազորությունները համայնքի ղեկավարին վերապահելն է, որով աուդիտորների հետ ձեւավորվող աշխատանքային հարաբերությունների գործընթացները համապատասխանեցվում են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության  կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

Կանոնակարգվում է «Ներքին աուդիտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների) ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հստակեցվում է քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկումը եւ այլն:

 7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 Չկան: