Armenian ARMSCII Armenian
Կ-4116-05.12.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1) ամբողջ տեքստում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով.

2) «ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի առաջին պարբերության «բնապահպանության ոլորտի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով.

3) «ԲՆՈՒԹԱԳԻՐ» բաժնի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն», «ՀՀ քաղաքաշինության նախարարություն», «Գյուղատնտեսության նախարարություն», «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ֆինանսների նախարարություն», «Քաղաքաշինության կոմիտե», «Էկոնոմիկայի նախարարություն», «Ջրային կոմիտե» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարար» բառերը՝ «Շրջակա միջավայրի նախարար» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: