Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-020-11.07.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248  օրենքի   16-րդ հոդվածի 6-րդ մասի «Կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն  եւ հետբուհական կրթության մասին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի  եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ անհամապատասխանությունը  վերացնելու եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հետ ներդաշնակ դարձնելու անհրաժեշտությամբ:

Այսպես, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան», մինչդեռ, թե ում կողմից սահմանված, որ մարմնում եւ ինչ մրցույթային կարգով,  ինչ քվեարկությամբ, ում կողմից է հաստատվում ընտրության արդյունքները,  քանի տարով եւ քանի անգամ կարող է անընդմեջ ընտրվել  բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը սահմանված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդամենը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում մի շարք պաշտոնների նման, ռեկտորի պաշտոնը նույնպես ընտրովի պաշտոն է: