Armenian ARMSCII Armenian
Կ-29261-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «ծառայողներին» բառը փոխարինել «ծառայության մեջ գտնվողներին» բառերով, իսկ 3-րդ մասի «ծառայող հանդիսացող» բառերը՝ «ծառայության մեջ գտնվող» բառերով.

2) 3-րդ կետից հանել «քննչական մարմիններում,» բառերը, իսկ նույն մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ եւ ղեկավարների տեղակալներ, քննիչներ).» բառերով.

3) 8-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «նախագահին եւ» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասության ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմնին» բառերով.

2) երկրորդ նախադասության  ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին նախադասության «քաղաքացիական պաշտոն է» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն է» բառերով.

2) երրորդ նախադասության «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական մարմիններում ծառայողները» բառերը փոխարինել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ եւ 43-րդ հոդվածների 3-րդ մասերի 4-րդ կետերում «հանձնաժողովի աշխատակազմում» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ հոդվածից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերը, իսկ նույն հոդվածը «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «ծառայող հանդիսացող» եւ երկրորդ պարբերությունում «ծառայողներ հանդիսացող» բառերը փոխարինել «ծառայության մեջ գտնվող» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 107-րդ եւ 126-րդ հոդվածների 2-րդ մասերից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական,» բառերը, իսկ նույն մասերը «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «բացառությամբ քաղաքական» բառերից հետո լրացնել «, վարչական» բառով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: