Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13059-27.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետում «եւ ստեղծագործական»  բառերը փոխարինել «, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող»  բառերով,

2) 2-րդ մասից  «10 եւ ավելի տոկոս» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման  օրը: