Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-13054-27.02.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 13-րդ հոդվածի  4-րդ մասում  «10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում լիազորագրի հիման վրա դա հանձնել այլ անձի» բառերը փոխարինել «բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման  օրը: