Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-13412-27.02.2012-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 42-րդ հոդվածում՝

1)   լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Եթե Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ 3 ժամվա ընթացքում քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:»,

2)  լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ բացառություններով`

ա) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

բ) հարակից զեկուցումներ չեն լինում.

գ) քննարկումն ավարտվում է Հանրապետության Նախագահի կամ նրա ներկայացուցչի եզրափակիչ ելույթով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: