Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-13041 -02.12.2011-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ  ԵՎ  ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ  ԱՆՁԱՆՑ  ՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 փետրվար 2002 թվականի, ՀՕ-305) 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու կամ հանձնելու համար կալանավորելու մասին»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: