Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-221-11.07.2019,06.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի օրենսգիրքը լրացնել նոր 338.2-րդ հոդվածով.

«Հոդված 338.2. Նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը

Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ