Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-1091-05.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հարկադիր կատարողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:

Հոդված 2.

Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը։

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: