Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-134414-24.02.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի  դեկտեմբերի 22-ի ՀՕ 245Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել  4.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) ֆոնդի  ֆիրմային  անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող  փաuտաթղթերի ցանկը, ինչպեu նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ  դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) կառավարչի (բացառությամբ օտարերկրյա կառավարչի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի) ֆիրմային  անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող  փաuտաթղթերի ցանկը, ինչպեu նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ  դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: