ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
4) Գիտահետազոտական եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ հանրակրթության ոլորտում իրականացվող` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ճանաչված եւ երաշխավորված կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները` իրենց մասնակցության վճարի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: