Armenian ARMSCII Armenian
Կ-029-26.02.2019,18.06.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը եւ վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաեւ դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ տարածքային մարմին):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարության սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն իրականացնում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումները: Երեւան քաղաքում մահվան պետական գրանցումն իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումը:

4. Օտարերկրյա պետություններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն իրականացնում են այդ պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու եւ դրա հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տրամադրելու միջոցով:»:

Հոդված  3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ յուրաքանչյուր գրառում ստորագրվում  է կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի ու ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ գրառումը ենթակա չէ տրամադրման, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».

2) 8-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «արդարադատության նախարարը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա եւ դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են նաեւ փաստաթղթային կրիչով:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրամադրող մարմնի ղեկավարի ստորագրությամբ եւ այդ մարմնի կնիքով հաստատված ուղարկվում են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին: Դիմողի պահանջով տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը):

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը ստորագրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարող, ինչպես նաեւ վկայական կամ տեղեկանք տրամադրող համապատասխան ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ հաստատվում ՔԿԱԳ մարմնի կնիքով:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը եւ արագ արձագանքման  ծածկագիրը:

5. Քաղաքացական կացության ակտի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձեւանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները, ինչպես նաեւ դրանց ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա այն մարմնի կնիքով եւ ղեկավարի ստորագրությամբ, որին վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ՝ անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 6. Օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միասնական գրանցամատյանում ձեւավորվող բոլոր փաստաթղթերը ստորագրվում եւ կնքվում են էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 7. Օրենքի 9.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Եթե դիմողը տեսողական խանգարում ունեցող անձ է, ապա ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը բարձրաձայն ընթերցում է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն  մեկ վկայի ներկայությամբ: Վկան դիմումի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում է իր ներկայությամբ դիմումի բովանդակությունը ՔԿԱԳ աշխատակցի կողմից ընթերցված եւ դիմողի համար պարզաբանված լինելու փաստը:

3. Սույն օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ՝ ըստ դիմողի նախընտրության:»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման» բառերով:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Ծննդի ակտային գրանցման մեջ որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):

5. Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա որպես երեխայի ծննդյան վայր նշվում է այն վայրը, որտեղով ծննդյան պահին տեղաշարժվում է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային եւ ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

6. Անձի ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ  կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ տեղեկությունները:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի «ե»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «դ»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածն ուժը կորցրած  ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «զ»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ե»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «զ»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 21. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:»:

Հոդված 22. Օրենքի 62-րդ հոդվածի «դ»  կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 23. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում մահացած օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մահը:»:

Հոդված 24. Օրենքի 65-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մեկամսյա պարբերականությամբ փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր մարմին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները՝ 15-օրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:»:

Հոդված 26. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերով:

Հոդված 27. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարվում են այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կատարված է գրանցումը կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: