Armenian ARMSCII Armenian
Պ-1334-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը՝ «Ազգային ժողովը վարչապետի» բառերով, «սույն» բառը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական» բառերով, երկրորդ «հանձնաժողովի» բառը՝ «Հանձնաժողովի» բառով, իսկ «պաշտոնավարման» բառը հանել.

2) 2-րդ մասի 1-5-րդ կետերի «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:».

4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

5) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: