Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1330-03.02.2012-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 7-րդ հոդվածի.

1) 1-ին մասի.

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:».

բ. երկրորդ պարբերությունը «ունենալու» բառից հետո լրացնել «եւ բնակվելու» բառերով.

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի.

1) առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.».

2) երկրորդ կետում «ծառայել» բառերը փոխարինել «աշխատել» բառերով.

3) երրորդ կետը «25» թվից հետո լրացնել «օրացուցային» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի.

1)  1-ին մասի աղյուսակի «Տարիքային խումբը» սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«
Տարիքային խումբը
մինչեւ 23
23-ից մինչեւ 26
26-ից մինչեւ 29
29-ից մինչեւ 32
32-ից մինչեւ 35
35-ից մինչեւ 38
38-ից մինչեւ 41
41-ից մինչեւ 44
44-ից բարձր
».

2) 2-րդ մասի «uտաժից» բառը փոխարինել «ստաժի տեւողությունից» բառերով:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի.

1) 1-ին մասի`

ա. երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում.».

բ. հինգերորդ կետը «խնամքով» բառից հետո լրացնել «, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով.

գ. վեցերորդ կետը «պապին» բառից առաջ լրացնել «տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված» բառերով.

դ. վերջին պարբերությունում «համատեղ բնակվել են նույն բնակության վայրում (հասցեում)» բառերը փոխարինել «նրա հետ համատեղ բնակվել են (հաշվառված են եղել) նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով.

2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:».

4) 8-րդ մասի.

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն uահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված uտաժը` ըստ տարիքային խմբերի:».

բ. երկրորդ պարբերությունը «անդամներին» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «հիվանդության» բառից հետո լրացնել «, վնաuվածքի կամ խեղման» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը «չափով» բառից հետո լրացնել «, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի չափի 150 տոկոսից ոչ պակաu» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի.

1) 1-ին մասից հանել «սույն օրենքով» բառերը,

2) 2-րդ մասում «Դրամական» բառը փոխարինել «Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական» բառերով:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի.

1) 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

3) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«5. Ժամանակավոր անաշխատունակության եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:»:

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի.

1) 1-ին մասի «աշխատանքային ստաժում» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության ստաժում» բառերով,

2) 2-րդ մասի «աշխատանքային» բառը փոխարինել «երկարամյա ծառայության» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:»,

4) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:

8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով, սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը

1. Կենuաթոշակը անձի, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը` ըuտ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաuտանի Հանրապետությունում անձի բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների:

2. Կենuաթոշակ նշանակելու համար դիմելու oր է համարվում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում դիմում ներկայացնելու oրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3.Եթե անձը դիմումին չի կցում uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, որոշում է կայացնում`

1) անձին կենսաթոշակ նշանակելու մասին, կամ

2) անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, կամ

3) անձին կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերում նշված դեպքերում` կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը եւ առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:

7. Կենuաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում  է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայր (հասցե).

3) ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար դիմելու, կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենuաթոշակի տեuակը փոխելու, կենuաթոշակ վճարելու եւ կենuաթոշակի գործ (փաuտաթղթեր) վարելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում.

1)  1-ին մասի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից)` եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.».

2)  1-ին մասի երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ վաղ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան oրվանից հետո` վեց ամuվա ընթացքում.».

3)  1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:»:

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի`

1) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«9. Կենսաթոշակը կարող է վճարվել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում:»

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չվճարված կենuաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:».

2) 3-րդ մասի առաջին պարբերությունում «Չվճարված կենuաթոշակի գումարը կենuաթոշակառուի մահվան դեպքում վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան դարձած» բառերը փոխարինել  «Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարին լրացած» բառերով, իսկ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենuաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենuաթոշակի գումարը ենթակա է ժառանգման: Ընդ որում,  եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում է ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող երեք տարվա ժամանակահատվածի համար, իսկ եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում է ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից տասներկու ամիս հետո, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան նախորդող երեք տարվա ժամանակահատվածի համար:»:

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Կենսաթոշակի տեսակը փոխելը

1. Կենuաթոշակի տեսակը փոխվում է կենuաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

2. Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:

4. Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:

5. Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

1. Աշխատանքային կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել են հիմնական կենuաթոշակի չափը կամ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամuվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիu աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելն) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենuաթոշակի չափը` տվյալ ամuվա 1-ից:

3. Զինվորական կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենuաթոշակի չափը` տվյալ ամuվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6?րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը եւ ամuական դրամական բավարարման ու uննդի փոխհատուցման գումարը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենuաթոշակը վերահաշվարկվում է նաեւ.

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) մահացել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող զավակի մյուս ծնողը` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:»:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածի`

1) վերնագրում «կենսաթոշակառուին» բառը փոխարինել «անձին» բառով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «կազմակերպությունում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպություններում» բառերով:

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. չորրորդ կետում «1-ին մասի 3-րդ,» բառերը փոխարինել «1-ին մասի» բառերով.

բ. վեցերորդ կետը «լրանալու» բառից հետո լրացնել «կամ բնակվելու իրավունքը դադարելու» բառերով.

գ. ութերորդ կետը լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հաuցեի) հաշվառումից դուրս գալու եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում» բառերով.

դ. տասնմեկերորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.

«12) աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

13) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

14) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:».

2) 3-րդ մասի`

ա. երրորդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.».

բ. վեցերորդ կետում «արձակվելու կամ ազատվելու օրվանից» բառերը փոխարինել «արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.

գ. յոթերորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.

«8) սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ եւ 13-րդ կետերով նախատեսված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:».

3)  3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամuվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս  դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի եւ  կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:».

4) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է եւ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:»:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի.

1) 1-ին մասի`

ա. առաջին կետը «վրա» բառից հետո լրացնել «, uակայն նշանակված կենuաթոշակի 30 տոկոuից ոչ ավելի» բառերով,

բ.  երկրորդ կետից հանել «ընտանիքի անդամների թվի փոփոխությունների,» բառերը,

2) 3-րդ մասում «30» թիվը փոխարինել «45» թվով:

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածի.

1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը «անձին» բառից հետո լրացնել «նշանակվում եւ» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում` չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:».

3) 6-րդ մասը «նպաստ» բառից հետո լրացնել «նշանակելու եւ վճարելու կարգը,» բառերով:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետի «ը» ենթակետից հանել «, թաղման նպաuտի» բառերը:

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա՝ դատարանի վճռի հիման վրա:»:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ում վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 60-րդ ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ում վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա  կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Եթե մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար եւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ապա տեղեկացվելուց հետո երեք ամuվա ընթացքում անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացվելու դեպքում կենuաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Սույն հոդվածի, ինչպես նաեւ Օրենքի 41-րդ հոդվածի դրույթների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, համապատասխան փոփոխություններ են կատարվում Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակառուների միասնական հաշվառումն ապահովող տվյալների շտեմարանում: