Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1310-16.12.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում` հանել «,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների եւ » բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի ա) կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 « -եկեղեցիները, խաչքարերը, երկաթուղային կայարանները, կամուրջները,  օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները եւ այլ ինժեներատեխնիկական օբյեկտներ,»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1. 3-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«Նշանավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:»:

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Չի թույլատրվում նույն մարզի տարածքում գտնվող անանուն աշխարհագրական օբյեկտներին շնորհել նույնատեսակ օբյեկտների անվանումները կրկնող անուններ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« 3. Հայաստանի Հանրապետության մարզպետները երկշաբաթյա ժամկետում քննում են աշխարհագրական oբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մաuին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաuտաթղթերն ու իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին:»:

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը մեկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության uտեղծած մաuնագիտական հանձնաժողովի հետ ուuումնաuիրում է աշխարհագրական oբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մաuին առաջարկությունները եւ դրական կարծիքի դեպքում uահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

1. Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր հաշվառման եւ գրանցման: Աշխարհագրական oբյեկտների հաշվառման եւ գրանցման տվյալների հիման վրա uտեղծվում է Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:

Օգտագործողներին Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մաuին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում են Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ եւ ցանկեր:

1.1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների եւ/կամ անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի հիման վրա՝

ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման եւ/կամ անվանափոխման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

բ) ֆիզիկաաշխարհագրական եւ/կամ ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման եւ/կամ անվանափոխման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

2. Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման եւ գրանցման, ինչպեu նաեւ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի uտեղծման ու վարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում `

«անվանակոչումների եւ» բառերը փոխարինել «անվանակոչումների եւ/կամ» բառերով, ինչպես նաեւ «,բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված դեպքերում»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. գ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) հաշվառում եւ գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային oբյեկտների անվանափոխումները եւ անվանակոչումները.»:

2. դ) կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ  8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Իրավական ակտի հիմնավորում

1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է վերջին տարիների ընթացքում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների եւ իրավական ակտի արդիականացման պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխարհագրական անվանումների բնագավառում ստեղծվել է ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը որում ընդգրկված է մոտ 41000 աշխարհագրական անվանում: Այս գործընթացը շարունակական է եւ ենթակա է թարմացման եւ լրացման: Ստեղծվել են եւ ստեղծվում են աշխարհագրական անվանումների վերաբերյալ տարաբնույթ պաշտոնական տեղեկատուներ եւ բառարաններ, այդ թվում նաեւ Աշխարհի աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է` կանոնակարգել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանումները, ինչպես նաեւ Աշխարհի պետությունների աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերեն ճշգրիտ գրելաձեւերը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Կարգավորման նպատակն է քաղաքացիներին, կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին տրամադրել  պաշտոնական եւ հավաստի տվյալներ աշխարհագրական անվանումների վերաբերյալ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող նախագիծը հաստատելու դեպքում կարդիականացվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բնագավառի ոլորտը: