Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2624-07.05.2008,05.12.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-135-Ն) 7-րդ հոդվածում`

1) 3-րդ մասում «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերը.

2) 4-րդ մասից հետո լրացնել 4.1 մաս հետեւյալ բովանդակությամբ`

«4.1  Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային եւ այլ գործարքների կանխիկ եւ անկանխիկ ձեւով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով

3) 5-րդ մասում «արտարժույթով» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ եւ անկանխիկ ձեւով» բառերը, իսկ «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նպատակ ունի.

1. Նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը

սահմանափակումներ են դրվել նաեւ կանխիկ միջոցների  ծախսային եւ եկամտային մասերի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում` այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների միջեւ 2012 թվականի հուլիսի 1-ից` 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով:

Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ  վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի եւ սահմանվել են (Երեւան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

2. Քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր.

Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է  վատնել ժամանակ եւ կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու եւ որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում եւ այլ սպասարկման վայրերում:

3. ՈՒժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է  (գրեթե անհնար է) հարկային եւ մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը:

 Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաեւ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ եւ այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին.

4. Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաեւ բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաեւ անձանց կողմից պահանջվող եւ բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ` վարկերի, օվերդրաֆտների տրամադրում եւ այլն):

5. Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:

Օրենքների փաթեթի ընդունումը հիմք կհանդիսանա նշված խնդիրների լուծման համար: