Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2201-10.02.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (1998 թվականի հունիսի 17, ՀՕ-247) լրացնել հետեւյալ բովանդակության 261 գլխով.

«ԳԼՈՒԽ 261 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ.

Հոդված 1631 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.

1. «Բանկերի եւ վարկային կազմակերպություն սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի եւ ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհրդի եւ ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց որոշումներ կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները անվավեր ճանաչելու դիմումում պետք է նշվի այն իրավական ակտիդրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող դիմումները դատարանը ետ է վերադարձնում դիմումատուին՝ առանց քննարկման:

5. Դատարանը սույն հոդվածի 1-ին հոդվածում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ կամ գործողութունը հակասում է օրենքին:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաեւ դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել: