Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13011-30.11.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի  մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի ՀՕ-239 (այսուհետ` օրենսգիրք) 1100 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` 7-րդ կետ, հետեւյալ խմբագրությամբ «7) բույսերի սորտերը:»

Հոդված 2. 1157-րդ հոդվածի` 2-րդ մասում «սելեկցիոն նվաճում» բառերը փոխարինել «բույսի նոր սորտ» բառերով, 5-րդ մասում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 1158-րդ հոդվածի` 1-ին մասում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 1159-րդ հոդվածում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 1161-րդ հոդվածում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը - Օրենքի նպատակը բուծողի իրավունքի տրման եւ դրա պահպանության հետ կապված հասարակական հարբերությունների կարգավորումն է:

«Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության եւ Հայաստան-Եվրոմիություն գործողությունների ծրագրի 142 (Ե) 25 կետի պահանջից: Ընդունման հիմնական նպատակը` Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցությունն է:

UPOV-ին անդամակցության հիմնական նախապայմանը, դա՝ անդամ երկրի ոլորտը կարգավորող օրենքի Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիաի դրույթներին համապատասխանությունն է:

Ներկայումս բույսերի նոր սորտերի պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում վերը նշված կոնվենցիային, բացի այդ օրենքը կարգավորում է նաեւ կենդանիների նոր ցեղերի պաշտպանությանը վերաբերող հարցերը, ինչը նույնպես չի համապատասխանում Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիաին:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ներկայումս հանրապետությունում կիրարկվող «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքից հանվում են բույսերի սորտերին վերաբերվող բոլոր դրույթները:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ հաշվի առնելով որ, «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է պետական տուրք, նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որոնց նախագծերը ներկայացվում են միաժամանակ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները – Ներկայումս բնագավառը կարգավորվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը չի համապատասպանում բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային, իսկ նշված կազմակերպությանն անդամակցելու հիմնական նախապայմաններից է Հայաստանում ոլորտը կարգավորող, կոնվենցիային համապատասխանող օրենքի ընդունումը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը - Օրենքի նպատակը նոր սորտ բուծողի իրավունքի տրամադրման ու դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունների կանոնակարգումն է:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – < Համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաեւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցելու կոնվենցիան:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում մշակվել է «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է շահագրգիռ նախարարությունների հետ եւ ներկայացվել ՀՀ կառավարություն:

ՀՀ կառավարության պահանջով օրենքի նախագիծը` միջազգային փորձաքննության ներկայացնելու նպատակով, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, ներկայացվել է UPOV-ի գրասենյակ:

UPOV-ի գրասենյակից տեղեկացվել է, որ օրենքի նախագիծը պետք է համապատասխանեցնել տիպային օրենքի պահանջներին, որը մշակվել է քարտուղարության կողմից` անդամ երկրներին օրենքում պարտադիր պահանջ հանդիսացող ձեւակերպումների վերաբերյալ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ նշել է, որ կազմակերպությունը շատ հետեւողական է անդամ երկրների կողմից ներկայացված օրենքների նախագծերի` կոնվենցիայի պահանջներին համապատասխանության խնդրում:

Ակնկալվող արդյունքը - Օրենքի ընդունումը թույլ կտա անդամակցելու բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային:

Հաշվի առվելով, որ «Բույսի նոր սորտ բուծողի իրավունքների պաշտպանության մասին» եւ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով բույսերի վերաբերյալ սահմանված դրույթների նպատակը եւ կարգավորման առարկան նույնն են, անհրաժեշտություն է առաջանում «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմանը զուգահեռ  փոփոխություններ կատարել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի հետ կապված համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:

Նախագծով բույսերի սորտերի պահպանության համար նախատեսվում է նաեւ պետական տուրք, ուսի համապատասխան փոփոխություններ են կատարվում նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը - Համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաեւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցելու կոնվենցիան