Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-113-18.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 06-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ եւ 14-րդ պարբերություններով.

«Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապելու հանգամանքի մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է տեսակցողին:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է դրա կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
 
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդհունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են ձերբակալված կամ կալանավորված անձի պաշտպանի, մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ տեսակցության կարգն ու պայմանները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածով կարգավորվում են դատապարտյալի՝ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանն առնչվող իրավահարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ, որոնց միջոցով կապահովվի տեսակցողի, ով կարող է լինել վարույթն իրականացնող մարմինը, փաստաբանը, պաշտպանը, մերձավոր ազգականը կամ մեկ այլ անձ, առողջության անվտանգությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին նախապես տեղեկատվություն ստանալը, նրան այցելող փաստաբաններին, ինչպես նաեւ նրա հետ անմիջական շփման մեջ գտնվող այլ անձանց չվարակելու, նրանց առողջական վիճակը հնարավոր վտանգի չենթարկելու կարեւոր նախապայման է հանդիսանում:

Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ՁՊՎ եւ ՔԿ հիմնարկի վարչակազմի վրա կդրվի ուղղակի պարտավորություն ինչպես տեղեկացնելու, այնպես էլ ապահովելու բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ եւ բավարար են ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված անձին տեսակցողի առողջության անվտանգության ապահովման համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Ո Ր Ո Շ Ու Մ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 15-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի եւ օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ