Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1295-24.11.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ-ի հունիսի 27 ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - -

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: