Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1295-24.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ-ի հունիսի 27 ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում  ԿՄ   Պ   Ա   -   -   -   -   - 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 23.14/[81954]-11 նիստի 1-ին կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականը` մշակվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված տեղեկատվության համաձայն վերջինս լիցենզավորված անձանցից լիցենզավորման բնագավառում ստանում է հաշվետվություններ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչներից, աուդիտորական գործունեություն իրականացնող անձանցից եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման գործունեություն իրականացնող անձանցից:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ բաժնի 1-ին կետով նշված գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմինն իրավունք ունի պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ, սակայն ներկայումս Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվող անձանց կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգ եւ հաշվետվության ձեւ սահմանված չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած գործարար միջավայրի բարելավմանն ուղղված  քաղաքականությանը, մասնավորապես` ուղղված հաշվետվությունների քանակի կրճատմանը, դրանցում պահանջվող տեղեկատվության, ինչպես նաեւ ներկայացման պարբերականության նվազեցմանը:

4.Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նշված նախագծի ընդունմամբ կվերացվի տվյալ բնագավառում լիցենզավորվող անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական պահանջը:

Միեւնույն  ժամանակ, տվյալ օրենսդրական փոփոխությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կունենա դրական ազդեցություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայի բարելավման վարչության կողմից:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն օրենքի նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: