Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12931-23.11.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

«Թանկարժեք մետաղների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի «գ» կետում հստակ սահմանվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի հասկացությունը։

«Թանկարժեք մետաղների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով։ Շարադրվածից հետեւում է, որ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը վերաբերում է անհրաժեշտության դեպքում նշված իրերի առուվաճառքի կանոնակարգմանը, այլ ոչ թե դրանց վաճառք իրականացնելու համար թույլտվություն տալուն։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի  1-ին մասի 7-րդ  կետի համաձայն՝  համայնքի ղեկավարը համայնքի տարածքում տալիu է «Թանկարժեք մետաղների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի առաջին մաuին համապատաuխան` թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն։

«Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ համայնքներում «Թանկարժեք մետաղների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաuին համապատաuխան` համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար կարող է uահմանվել տեղական տուրք։

Այսպիսով, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը որոշակի վայրում կարող է իրականացվել համապատասխան թույլտվության առկայության դեպքում։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի   1-ին մասի  7-րդ  կետով նախատեսված պահանջը չկատարելու համար պատասխանատվություն ՀՀ վարչական  իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված չէ։

2 Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Փաստորեն «Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով  թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն համար սահմանված է տեղական տուրք, սակայն նշված իրերի վաճառքը առանց թույտվության իրականացնելու համար պատասխանատվություն օրենսդրությամբ չի սահմանվել եւ արդյունքում  նմանօրինակ իրավախախտումների կանխման նպատակով  դրանք  կատարող անձանց  նկատմամբ ներգործության իրավական համապատասխան լծակներ չկան։

3 Կարգավորման նպատակը եւ բնույթը

 Առաջարկվող լրացումը   «Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի  1-ին մասի 7-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու` թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքը համապատասխան թույլտվության առկայությամբ  իրականացնելու եւ նշված օրենքների պահանջները չկատարելու դեպքերում պատասխանատվություն սահմանելու նպատակ է հետապնդում։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 Նախագծի մշակման գործում այլ իստիտուտներ  կամ անձինք չեն ներգրավվել։

5. Ակնկալվող արդյունքը

Ապահովել «Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի  1-ին մասի 7-րդ կետի պահանջների կատարումը, այսինքն՝  թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի իրականացումը համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

6.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան