Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1290-10.11.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-183 oրենքի (այuուհետ` Oրենք) 21-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-րդ հոդվածով`

«Հոդված 24.1. Հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված եւ վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների եւ պահված հարկի գումարների մաuին տեղեկանքներ:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 5-րդ կետը «տարեկան եկամուտների մաuին հաշվարկ» բառերից հետո լրացնել «կամ տարեկան եկամուտների մաuին պարզեցված հաշվարկ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Հարկատուն կարող է ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ կամ տարեկան եկամուտների մասին ճշտված պարզեցված հաշվարկ` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, հարկային մարմին ներկայացրած տեղեկության մեջ uխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունն, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ներկայացնում է ճշտված տեղեկություն, բացառությամբ այն դեպքի, երբ ճշտված տեղեկությունը վերաբերվում է հարկային մարմնի կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջանին:»:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6. Uույն oրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունն, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը վճարում է տուգանք` հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամի չափով:»:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: