Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1282-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 102-րդ  հոդվածի աղյուսակում.

1. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 0301, 3917 21 100, 3917 23 100, 3917 32 910, 4011 10 000, 4012 11 000, 4012 12 000, 4012 20 000, 4013 10 100, 4015 19 100, 4015 19 900, 4015 90 000, 4016 91 000, 4016 92 000, 6406, 8215, 8443 32, 8443 32 100, 8443 32 200, 8443 39, 8443 39 210, 8443 99, 8443 99 100, 8501, 8502,  8516 21 000, 8516 29, 8517 11 000, 8517 12 000, 8517 70 900, 8525 80 110, 8525 80 190, 8525 80 300, 8525 80 910, 8525 80 990, 8528 51 000, 8528 69 050, 8528 71 200, 8528 73 000, 8543 70, 8543 90 000, 8708 99 տողերը հանել:

2. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի  40, 45, 49, 81, 82, 97 տողերի ներմուծում սյունակի «0» թիվը համապատասխանաբար փոխարինել «10» թվով:

3. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 40 տողից հետո լրացնել նոր տողեր` հետեւյալ խմբագրությամբ.
 
4001  Բնական  կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ եւ համանման բնական խեժեր` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով   0    0 
4014 10 Հիգենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ ծծակները) վուլկանացրած ռետինից, բացի կարծր ռետինը, կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց, կոնտրացեպտիվներ
0
0

4. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 4303 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
4304 00 000 Արհեստական մորթի եւ դրանից արտադրանք
10
0

5. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 70 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
7003 Ապակի ձուլածո եւ գլանված` թերթավոր կամ պրոֆիլավորված, որն ունի կամ չունի կլանող, արտացոլող կամ չարտացոլող շերտ` մեկ այլ եղանակով չմշակված
10
 0 

6. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 7005 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
7008 Բազմաշերտ մեկուսիչ ապակե արտադրանք
10
0

7. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8303 00 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ.
 
8306  Զանգեր, կոչնազանգեր  եւ համանման  արտադրանք` ոչ էլեկտրական, արձանիկներ եւ այլ զարդեր, լուսանկարների, նկարների եւ այլ շրջանակեր, հայելիներ` ոչ թանկարժեք մետաղներից
 10 
 0 
830629  Այլ
0
0
8311 Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ եւ համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղի կարբիդից
10
0

8. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 84 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ.
 
8409  Մասեր, նախատեսված բացառապես կամ գլխավորապես 8407 եւ 8408 ապրանքային դիրքերին դասվող  շարժիչների համար  10   0 
8413 Հեղուկային պոմպեր` ծախասաչափիչներով կամ առանց դրանց, հեղուկային  վերհաններ  10  0

9. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8419 90 150 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ.
 
8421 23 000 Սարքեր ներքին այրման շարժիչներում յուղի կամ  վառելանյութի ֆիլտրման համար
 10 
 0 
8421 31 000 Օդային ֆիլտրեր`  ներքին այրման շարժիչների համար
 10
 0
8422 11 000 Սպասք լվացող մեքենաներ` կենցաղային   10   0
8422 19 000 Սպասք լվացող մեքենաներ` այլ   10   0

10. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8443 31 տողը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.
 
8443 Տպագրական մեքենաներ, այլ տպիչներ, պատճենահանման եւ ֆաքսիմալային ապարատներ` միավորված կամ չմիավորված, դրանց մասեր  10   0

11. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8450 19 000 տողից  հետո լրացնել նոր տողերով հետեւյալ խմբագրությամբ.
 
8451 21 Չոր մաքրման մեքենաներ` մինչեւ 10 կգ տարողությամբ
 10 
 0
8451 29 000 Չոր մաքրման մեքենաներ` այլ
10
0
8467 Ձեռքի օդաճնշական գործիքներ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շաժիչով
10
0

12. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8472 10 000 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8481 Ծորակներ, կափույրներ, պտուտակներ եւ համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի կամ համանման տարաների համար, ներառյալ ռեդուկցիոն եւ ջերմակարգավորիչ կափույրները
 10 
 0 
8481 80 Այլ ամրաններ
0
0

13. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 89 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8903  Զբոսանավեր եւ այլ լողացող միջոցներ` հանգստի եւ սպորտի համար, թիավարման նավակներ եւ կանոէ
  10 
  0 

14. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 90 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9004 Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ եւ համանման օպտիկական սարքավորումներ, շտկիչ, պաշտպանիչ եւ այլն
 10 
 0 

15. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 95 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9503 00 Եռանիվ հեծանիվներ, ինքնագնացներ, ոտնակով ավտոմեքենաներ եւ համանման անիվավոր խաղալիքներ, տիկնիկների սայլակներ, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված մաշտաբներով մոդելներ եւ համանաման ժամանցային մոդելներ` գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ
 10 
 0 

16. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 9504 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9505 Տոների, դիմակահանդեսների պարագաներ կամ այլ   պարագաներ զվարճանքների համար, ներառյալ աճպարարության եւ հումորի ցուցադրման համար նախատեսված պարագաներ
 10 
 0 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրանքի մրցունակ գնի ապահովման ինչպես նաեւ ներմուծման փոխարինման հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսատուրքերի տարբեր դրույքաչափեր նմանատիպ ապրանքների համար: Այսպես, օրինակ` կենցաղային ապրանքների մի մասի ներմուծման համար ներկայումս գանձվում է մաքսատուրք, սակայն, օրինակ` կենցաղային սպասք լվացող մեքենաները, կենցաղային կշեռքները, կարի մեքենաները ազատված են մաքսատուրքի վճարումից: Մյուս կողմից, մի շարք դեպքերում օտարերկրյա արտադրանքը Հայաստան Հանրապետության ներքին շուկա ներմուծվում է առանց մաքսատուրքի վճարման, այնինչ տեղական արտադրողը ադպիսի արտադրանք թողարկելու համար օտարերկրյա հումքի ներմուծման ժամանակ վճարում է 10 տոկոս մաքսատուրք: Նշվածը խոչընդոտում է ներքին արտադրողի կողմից մրցունակ գնի ապահովմանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մաքսատուրքերի գծով հավասար դաշտի ապահովմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը ներմուծման փոխարինման հնարավորության ստեղծումն է ինչպես նաեւ ներքին արտադրանքի գնի մրցունակության բարձրացման խթանումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` մի շարք ապրանքատեսակների, որոնք արտադրվում են կամ կարող են արտադրվել Հայաստանի Հանրապետությունում, ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերը գործող 0-ի փոխարեն սահմանել 10 տոկոս: Հարկ է նշել նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, նախատեսվում է մաքսատուրքի գծով պետական եկամուտների աճ: