Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1280-10.11.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետեւյալ դրույքաչափերով`
 
Աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչեւ 2.000.000 դրամ 3 տոկոս
2.000.000 դրամից ավելի 60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը

Վարձու աշխատողների աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկում, պահում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում նրանց գործատուները:»:

Հոդված 2. 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունում «մարտի 1-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «մայիսի 1-ից ոչ ուշ» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «ապրիլի 15-ը» բառերով:

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում հինգը,

բ. 300.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է հինգը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային» բառից հետո լրացնել «եւ այլ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում

1) «(բայց 60000 դրամից ոչ պակաս)» բառերը փոխարինել «(բայց 60000 դրամից, ինչպես նաեւ յուրաքանչյուր աշխատողի համար 60000 դրամից ոչ պակաս)» բառերով:

2) լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով նախատեսված տուգանքը կիրառվում է նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար- տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեխնիկական միջոցների համար նախատեսված` յուրաքանչյուր լիցենզիայի համապատասխան ներդիրի բացակայության պարագայում ուղեւորոփոխադրումների դեպքում:»:

Հոդված 5. Օրենքի հավելված 1-ում`

1) 1-ին բաժնի 1.1-րդ կետը «հարկային» բառից հետո լրացնել «եւ այլ» բառերը.

2) 2-րդ բաժնի 2.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2.1. Սույն կարգում oգտագործված հաuկացությունները կիրառվում են հետեւյալ իմաuտներով`

հարկային այլ տուգանքներ` որեւէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքեր («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 28.5-րդ եւ 31-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

այլ վճարներ` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար ճանապարհային վճարը եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.

հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.

այլ պարտավորություններ` հարկային, այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.

գերավճար`

- uահմանված կարգով հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` oրենքով չնախատեuված դեպքերում)` սոցիալական վճարների համապատաuխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաuտացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման ապահովադրի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերվող) հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով հարկային պարտավորություններից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ սոցիալական վճարներին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով սոցիալական վճարներին հաշվանցումներ չեն կատարվում).

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակաuեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաuտացի վճարման, կամ`

- հարկային պարտավորություններից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից սոցիալական վճարների պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման կամ

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշման ընդունման.

հաշվանցում` ապահովադրի պարտավորության պակաuեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձեւակերպում (գրանցում): Ընդ որում` սոցիալական վճարների պարտավորության պակաuեցման դեպքում վերջինu մարվում է հաշվանցվող գումարով, իuկ ապահովադրի հանդեպ սոցիալական վճարների պարտավորության գումարը ձեւակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի եւ ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առեւտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումար` սոցիալական վճարների գերավճարի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մաuը, որը, uույն կարգին համապատաuխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.

գերավճարի մնացորդ` սոցիալական վճարների գերավճարի այն մաuը, որը, uույն կարգին համապատաuխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) oրվա դրությամբ պակաuեցված չէ ապահովադրի սոցիալական վճարների եւ այլ պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մաuը, որը տվյալ oրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի այլ պարտավորության դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության (այդ թվում` նվազագույն գումարների պարտավորության) կատարման արդյունքում,

- այն գումարները, որոնց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ուuումնաuիրություններով կամ uտուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման եւ (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, uույն կարգին համապատաuխան, կաuեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ oրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի եւ գերավճարի մնացորդի հանրագումարը:».

3) 3-րդ բաժնի`

ա. 3.1-րդ կետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,

բ. 3.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց ապահովադրի դիմումի, առաջնահերթ մարվում են սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` սոցիալական վճարների գումարները, տույժերը, տուգանքները:».

4) 4-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Տույժերի եւ տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում են տույժեր եւ (կամ) «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանքներ` մինչեւ գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերվող տուգանքների պարտավորություններից որեւէ մեկի մասով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը եւ մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի եւ այլն) հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում՝ սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները չեն վերահաշվարկվում: Սոցիալական վճարների ապառքների նկատմամբ տույժերը եւ (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչեւ փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե սոցիալական վճարների գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը կատարելուց հետո ապահովադրի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման եւ (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

4.5. Եթե սոցիալական վճարների գերավճարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ապահովադրի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».

5) 5-րդ բաժնի վերնագրում, 5.1-րդ եւ 5.3-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

6) 6-րդ բաժնի`

ա. վերնագրում, 6.1-րդ, 6.2-րդ եւ 6.3-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 6.1-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) հաշվանցման եւ (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.»,

գ. 6.2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն կետում նշված, ինչպես նաեւ հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձեւերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

7) 7-րդ բաժնի վերնագրում եւ 7.1-րդ կետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

8) 8-րդ բաժնի`

ա. վերնագրում, 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ եւ 8.5-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 8.1-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով, իսկ 3-րդ ենթակետում «100,0 հազ. դրամը» բառերը փոխարինել «10,0 մլն. դրամը» բառերով.

9) 9-րդ բաժնի վերնագրում, 9.1-րդ եւ 9.2-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով:

10) 10-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«10. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

10.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետեւ` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները:

10.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռեւս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց ապահովադրի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ապահովադիրը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետեւյալ հերթականությամբ՝

1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետեւյալ հերթականությամբ` բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար եւ կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.

5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին? Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.

6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

10.3. Ապահովադրի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի սոցիալական վճարների կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռեւս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».

11) 11-րդ բաժնի`

ա. 11.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«11.1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող uոցիալական վճարների եւ հարկային բոլոր պարտավորություններն oրենքով uահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում` եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, uակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի uտացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում uոցիալական վճարների եւ հարկերի (հաստատագրված վճարների) հաշվարկման համար հիմք հանդիuացող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների, հաuտատագրված վճարների հաշվարկման uահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մաuնավորապեu` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) եւ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:».

բ. 11.2-րդ կետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

12) 12-րդ բաժնի 12.1-րդ եւ 12.2-րդ կետերում, 14-րդ բաժնի 14.1-րդ, 14.2-րդ. 14.3-րդ եւ 14.4-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

13) 15-րդ բաժնի վերնագրում «Հարկային» բառը փոխարինել «Այլ» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանված չլինելու դեպքում, մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգի սահմանումը, սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափերով պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու փաստն արձանագրելու դեպքերում: