Armenian ARMSCII Armenian
Կ-0651-20.03.2019-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 51-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«51. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Սույն մասից բացառություն են կազմում մինչեւ 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրված կրեդիտները, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:».

2) 81-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«81. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ մինչեւ 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրված կրեդիտների, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա: