Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-12662 -02.11.2011-ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի ՀՕ-248) 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1) կետով.

«3.1) Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին եւ տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: