Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-12661 -02.11.2011-ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03-ը հուլիսի, 2002 թվականի, ՀՕ-380-Ն) 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4.1.»-րդ մասով`

«4.1. Սույն օրենքի եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերից փրկարար ծառայություն կարող են տեղափոխվել զինծառայողներ, իսկ փրկարար ծառայությունից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր` փրկարարական ծառայողներ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: