Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1265-01.11.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաuտանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀO-21 oրենքի (այuուհետ` oրենք) 1-ին հոդվածում`

1. 1-ին մասում «տեխնիկական վերազինում» բառերը փոխարինել «տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, փոխադրում կամ» բառերով.

2. 1-ին հոդվածի 2-րդ մասում «գլխավոր հատակագծեր» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային /տարածական պլանավորման/ փաստաթղթեր» բառերով:

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.  լիազոր պետական մարմին- սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած, բնապահպանության ոլորտում պետության քաղաքականությունն իրականացնող մարմին:

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-19-րդ մասերով.

«13. Ազդեցություն - հայեցակարգի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ռեսուրս, հող, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնակավայրերի կանաչ տարածքներ, կառույցներ, պատմության եւ մշակույթի հուշարձաններ) վրա ցանկացած ազդեցություն:

14. Անդրսահմանային ազդեցություն - պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում հայեցակարգի կամ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում առաջացող ազդեցություն, որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է   այլ պետության  իրավազորության ներքո գտնվող տարածքում:

15. Ազդեցության ենթարկվող երկիր - հայեցակարգի կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով անդրսահմանային ազդեցության ենթարկվող երկիր»:

16. Ծագման երկիր՝ երկիր որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել պլանավորված գործունեություն:

17. Կողմ երկիր - «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Շրջակա միջավայրի մասին ռազմավարական գնահատման արձանագրության» համաձայնվող կողմ երկիր:

18.  Հասարակայնություն՝ - մեկ կամ մեկից ավել ֆիզիկական կամ իրավաբանական անձ, դրանց խմբեր, կազմավորումներ կամ միավորումներ:»

19. «Սահմանային չափ» արտահայտությունը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵUՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության աստիճանի դասակարգվում են երեք կատեգորիայի` «Ա», «Բ» եւ «Գ»:

2. «Ա» կատեգորիան ներառում է նախատեuվող գործունեության հետեւյալ տեսակներն ըստ բնագավառների.

1) Էներգետիկայի բնագավառում`

ա. Ատոմակայաններ կամ ատոմային ռեակտորով աշխատող այլ կառույցներ.

բ. միջուկային վառելիքի հարստացման արտադրություն.

գ. ջերմային էլեկտրակայանքներ.

դ. 40 կմ եւ ավելի երկարությամբ նավթի կամ գազի կամ քիմիական նյութերի կամ այլ  խողովակաշարեր` 700մմ եւ ավելի տրամագծով.

ե. 50 ՄգՎտ եւ ավելի հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ.

2) Ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրությունների նախագծեր եւ հաշվետվություններ`

1500 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով, կամ

5000 խմ-ից ավելի մակերեւութային լեռնային փորվածքներով, կամ

5000 գծամետրից ավելի հորատանցքերով հորատումների դեպքում.

բ. մետաղական, այդ թվում ռադիոակտիվ օգտակար հանածոների արդյունահանում կամ հանքավայրերի շահագործում  կամ հանքաքարի կամ հանքանյութի վերամշակում.

գ. վառելիքաէներգետիկ հումքի /ածխի, նավթի ու գազի/ արդյունահանում կամ հանքանյութի վերամշակում.

դ. պոչամբարներ կամ պոչատարեր կամ դրանց հետ կապված կառույցներ կամ խողովակաշարեր.

ե. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում:

3)  քիմիական արդյունաբերության ոլորտում

ա. կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի եւ այլ օրգանական նյութերի արտադրության եւ վերամշակման սարքավորումներ,

բ. նավթավերամշակման արտադրության սարքավորումներ,

գ. անօրգանական թթուների կամ ալկալիների եւ այլ նյութերի արտադրության սարքավորումներ,

դ. թունավոր կամ քիմաիական կամ կենսաբանական հումքով դեղագործական նյութերի արտադրության սարքավորումներ,

ե. թունաքիմիկատների կամ քիմիական պարարտանյութերի արտադրության սարքավորումներ.

4) Մեքենաշինության կամ մետալուրգիական եւ էլեկտրատեխնիկական արդյունաբերության բնագավառում`

ա. գունավոր (ազնիվ, գունավոր, հազվագյուտ) կամ սեւ մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն.

5) վտանգավոր թափոնների օգտագործման ոլորտում

ա. վտանգավոր կամ քիմիական թափոնների հեռացում կամ այդ նպատակով մշակում,

բ.  50 հազ. բնակիչ ունեցող բնակավայրերի համար կենցաղային կամ ոչ թունավոր թափոնների հեռացում կամ մշակում

6) Սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում`

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթլոգիաանատոմիկներ կամ դիարաններ.

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 500 գլուխ եւ ավելի

7) Ենթակառույցների բնագավառներում`

ա. օդանավակայաններ` 2100մ թռիչքուղու երկարությամբ եւ ավելի

8) Ջրային տնտեսության բնագավառում`

ա.  ջրամբարներ 10մլն խմ եւ ավելի

3. «Բ» կատեգորիան ներառում է նախատեuվող գործունեության  հետեւյալ տեսակներն ըստ բնագավառների.

1) Էներգետիկայի բնագավառում`

ա. մինչեւ 15-50 ՄգՎտ հզորությամբ գոլորշու կամ տաք ջրի արտադյունաբերական կայանքներ.

բ. հիդրոէլեկտրակայաններ:

2) Ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրությունների նախագծեր եւ հաշվետվություններ`

1000-ից մինչեւ 1500 գծ. մ  ստորերկրյա լեռնային փորվածքներով, կամ

1000-ից մինչեւ 5000 խոր.մ մակերեւութային լեռնային փորվածքներով, կամ

1000-ից մինչեւ 5000 գծ. մ հորատանցքերով հորատումների դեպքում.

բ. օգտակար հանածոների արդյունահանում` ոչ մետաղական հանքավայրերի շահագործում կամ հանքանյութի վերամշակում` տարեկան 5000 խոր.մ եւ ավելի արտադրողականությամբ.

գ. Հանքային կամ քաղցրահամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործում.

դ. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում

3) Քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` տարեկան 50 տոննա եւ ավելի.

բ. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի ստորգետնյա պահեստներ:

4) Մետաղների արտադրություն եւ վերամշակում

ա. մետաղական հանքանյութերի /ներառյալ սուլֆիդային հանքանյութերի/ թրծման ու ագլոմերացիայի կայանքներ.

բ. կայանքներ` վերամշակված թուջի կամ պողպատի արտադրության համար /առաջնային կամ երկրորդային ձուլում/, ներառյալ անընդհատ հոսքով ձուլումը, որոնք գերազանցում են ժամում 2.5 տոննա հզորությունը.

գ. սեւ մետաղների վերամշակման կայանքներ.

դ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից  գունավոր մետաղների արտադրության համար` մետալուրգիական կամ քիմիական կամ էլեկտրոլիտիկ պրոցեսների օգտագործմամբ կայանքներ.

ե. գունավոր մետաղների ձուլամշակում, ներառյալ լեգիրացում, ներառյալ արտադրատեսակների ռեկուպերացիա /զտում, ձուլածագործական արտադրություն եւ այլն/ ձուլման հզորությամբ, որը գերազանցում է օրական 4 տոննա կապարի եւ կադմիումի համար կամ 20 տոննա մեծությունը այլ մետաղների համար.

զ. կայանքներ` մետաղների կամ պլաստմասաների մակերեսային մշակման համար` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ,

5) Շինանյութի եւ ապակու արդյունաբերության բնագավառում`

ա. պտտվող թրծման վառարաններում ցեմենտի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց արտադրական հզորությունը գերազանցում է օրական 50 տոննան, կամ պտտվող թրծման վառարաններում կրի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց օրական արտադրական հզորությունը գերազանցում է 5 տոննա մեծությունը կամ այլ վառարաններում, որոնց օրական արտադրողականությունը գերազանցում է 5 տոննան,

բ. ասբեստի արտադրության կամ ասբեստ պարունակող նյութերի պատրաստման համար նախատեսված կայանքներ.

գ. ապակու, ներառյալ ապակաթելի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց ձուլման արտադրության հզորությունը գերազանցում է օրական 2 տոննան.

դ. հանքային նյութերի հալեցման համար նախատեսված կայանքներ, ներառյալ հանքային մանրաթելի արտադրությունը, որի ձուլման արտադրության հզորությունը գերազանցում է օրական 2 տոննան.

ե. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կայանքներ, մասնավորապես` տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրության համար, որի արտադրական հզորությունը գերազանցում է օրական 10 տոննա մեծությունը եւ/կամ 4 խոր. մ հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում  է 300 կգ/խոր.մ մեծություն

6) Փայտի եւ թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. ստվարաթղթի արտադրություն` օրական 5 տոննա եւ ավելի,

բ. թղթի արտադրություն` օրական 5 տոննա եւ ավելի:

7) Թեթեւ արդյունաբերության բնագավառում`

ա. կաշվի արտադրություն կամ վերամշակում` ամսական 5 տոննա եւ ավելի,

բ. արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրության սարքավորում` ամսական 15000 քառ. դեցիմետր եւ ավելի,

8) Սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 5 տոննա եւ ավելի,

բ. մսի կամ մսամթերքի  արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 5 տոննա եւ ավելի,

գ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա եւ ավելի,

9) Ենթակառույցների բնագավառում`

ա. մայրուղիների կամ թունելների կամ կամուրջների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կամ ճանապարհների կառուցում` 10կմ եւ ավելի,

բ. 300 միլիմետր եւ ավելի տրամագծով եւ 5 կմ եւ ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր.

գ. էլեկտրահաղորդման գծեր` 110 կիլովոլտ եւ ավելի լարման,

դ. գերհզոր կապի միջոցներ.

10) Ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառներում`

ա. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով` 100 հա եւ ավելի.

բ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5կմ եւ ավելի երկարությամբ

գ. 800մմ եւ ավելի տրամագծով եւ 5կմ եւ ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր կամ մայր ջրանցքներ.

դ. կեղտաջրերի ընդունման կետեր կամ մաքրման կայաններ` 5 հազ. եւ ավելի բնակչություն ունեցող տարածքների համար.

11) Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`

ա. Մետաղական կամ ոչ մետաղական հանքավայրերի տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա):

բ. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա եւ ավելի տարածքների համար.

գ. բացառիկ դեպքերում գետահուների փոփոխում.

4. «Գ» կատեգորիան ներառում է նախատեuվող գործունեության  հետեւյալ տեսակներն ըստ բնագավառների.

1) Էներգետիկայի բնագավառում հետեւյալ գործունեության տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները

ա. երկրաջերմային ջրերի արդյունահանում կամ էներգիայի արտադրություն,

բ. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն 1Մգվտ եւ ավելի հզորությամբ.

գ. հողմաէլեկտրակայաններ` 100ՄՎտ եւ  ավելի.

2) Ընդերքօգտագործման բնագավառում

ա. երկրաբանական ուսումնասիրությունների նախագծեր եւ հաշվետվություններ`

մինչեւ 1000 գծ. մ հորատանցքերով,

մինչեւ 1000 խոր.մ մակերեւութային լեռնային փորվածքներով հորատումների դեպքում.

3) Գյուղատնտեսության բնագավառում`

ա. թռչնաբուծական` 40000 առանձնյակ եւ ավելի.

բ. խոզաբուծական` 2000 գուլխ եւ ավելի.

գ. անասնաբուծական` 500 գուլխ եւ ավելի կամ ոչխարաբուծական ֆերմաներ` 500 գուլխ եւ ավելի,

դ. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա եւ ավելի.

4) Սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. շաքարի կամ շաքարավազի արտադրություն` օրական 1 տոննա եւ ավելի,

բ. ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` օրական 1000 դեկալիտր եւ ավելի,

գ. գարեջրի արտադրություն` օրական 500 դեկալիտր եւ ավելի,

դ. գինու արտադրություն (խաղողի վերամշակում)` օրական 50 տոննա եւ ավելի,

ե. շամպայն գինիների արտադրություն` օրական 500 շիշ եւ ավելի,

զ. լիկյորի կամ օղու արտադրություն` օրական 1000 դեկալիտր եւ ավելի,

է. կոնյակի արտադրություն` օրական 250 դեկալիտր եւ ավելի,

ը. բնական լվացող միջոցների (օճառ) արտադրություն` օրական 1 տոննա եւ ավելի,

թ. կաթնամթերքի արտադրություն (վերամշակված կաթ)` օրական 20 տոննա եւ ավելի,

ժ. պանրի արտադրություն` օրական 30 տոննա եւ ավելի կաթի վերամշակմամբ,

ի. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 0.5 տոննա եւ ավելի,

5) Ջրային տնտեսության բնագավառում.

ա. արհեստական լճեր կամ ջրավազաններ` 1 մլն խմ եւ ավելի,

6) Առեւտրի կամ սպասարկման բնագավառներում`

ա. ավտոլիցքավորման կայաններ կամ ստորգետնյա ավտոկայանատեղեր,

7) Ռեկրեացիայի եւ զբոսաշրջության բնագավառներում`

ա. զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառպուրակներ կամ պահպանվող տարածքներում հանգստի գոտիներ կամ օբյեկտներ.

բ. ճոպանուղիներ:

8) Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`

ա. անտառվերականգնում կամ անտառպատում կամ անտառհատում` 5 հա եւ ավելի

բ. գետերի հուների մաքրում` 1 կմ եւ ավելի.

9) Քաղաքաշինության բնագավառում

Քաղաքաշինական կառույցներ` 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով:

5. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար անհետաձգելի միջոցառումները:»:

6. 4-րդ հոդվածի 3-րդ կետի ձեւակերպումը ներկայացնել հետեւյալ կերպ.

«Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

7. 4-րդ հոդվածի 4-րդ կետի ձեւակերպումը ներկայացնել հետեւյալ կերպ.

«Լիազոր պետական մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները.

- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը,

- նախարարություների եւ պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ,

- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը,

- հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի նախաձեռնությամբ,

- լիազոր պետական մարմնի սեփական նախաձեռնությամբ:

ՀՈԴՎԱԾ 3.   Oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաuի «ա» կետի

1) 2-րդ պարբերությունը  «էկոհամակարգերի» բառից հետո լրացնել «եւ դրանց առանձին տարրերի, պահպանման օբյեկտների» բառերով.

2) 3-րդ պարբերությունում «եւ բարեկեցության» բառերը փոխարինել «, բարեկեցության եւ անվտանգության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. ՆԱԽԱՏԵUՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Նախատեսվող գործունեության փորձաքննությունն իրականացվում է երկու` նախնական եւ հիմնական փուլով:

2. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից ծանուցումը  լիազոր պետական մարմնին ներկայացնելու օրվանից` 30 օրյա ժամկետում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված “Ա” կատեգորիայի նախատեսվող գործունեության, ինչպես նաեւ անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների վերաբերյալ ազդեցության գնահատման մասին որոշումների կայացման եւ տեխնիկական առաջադրանքների կազմման համար փորձաքննության նախնական փուլը կարող է երկարաձգվել մինչեւ 15 աշխատանքային օրով:

4. Փորձաքննության հիմնական փուլում փորձաքննվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով  սահմանված փորձաքննությանն անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Փորձաքննության հիմնական փուլի ժամկետները չպետք է գերազանցեն`

1)  նախատեսվող գործունեության “Ա” կատեգորիայի դեպքում` 60 աշխատանքային օրը.

2) նախատեսվող գործունեության “Բ” կատեգորիայի դեպքում` 40 աշխատանքային օրը.

6. Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ենթակա սարքավորումների համար ՀՀ կառավարության կողմից, ըստ արտադրող երկրի, կարող է սահմանվել փորձաքննության պարզեցված կարգ:

7. Փորձաքննության գործընթացի, ներառյալ` հասարակայնության մասնակցության լիարժեքությունն ապահովելու, օրենքով սահմանված տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում, փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր կատեգորիայի համար, լիազոր պետական մարմնի հիմնավորված որոշմամբ, սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետների կեսը չգերազանցող չափով` այդ մասին գրավոր տեղեկացնելով ձեռնարկողին:

8. Նախատեսվող գործունեությունը քաղաքաշինական կամ այլ փորձաքննությունների ենթակա լինելու դեպքում փորձաքննությունն իրականացվում է մինչեւ դրանց փորձաքննությունը, եթե դրանց արդյունքում գործունեությունը կրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության որեւէ փոփոխություն, այդ դեպքում մեկ անգամ եւս  իրականացվում է փորձաքննության հիմնական փուլը:

9. Սույն հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված ժամկետները չեն տարածվում հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննության վրա:»:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգը

1. Ձեռնարկողը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված որեւէ նախատեսվող գործունեություն իրականացնելու համար պետք է այդ մասին ծանուցի լիազոր պետական մարմնին:

2. Ծանուցումը պարունակում է `

1) նախատեսվող գործունեության մասին հիմնական տվյալներ, մասնավորապես անվանումը, տեղադրման վայրը, նախատեսվող գործունեության նպատակը, բնութագիրը (առանձնահատկությունները), ծավալը, սկսելու եւ ավարտելու ժամկետները.

2) նախատեսվող գործունեության համար  անհրաժեշտ հողատարածքի չափը, էներգիայի, ջրային ռեսուրսների, այլ բնական ռեսուրսների եւ հումքի վերաբերյալ պահանջները.

3) տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների համառոտ նկարագիրը.

4) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության հիմնական տվյալները, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության եւ վտանգավորության աստիճանը.

5) ազդեցության ենթարկվող համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին,

6) ազդեցության ենթարկվող համայնքի որոշումը հողհատկացման մասին.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով նախատեսված լինելու դեպքում` հոդված 4-ում թվարկված նախատեսվող գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի կամ թույլտվության պատճենը:

3. ծանուցումն ստանալուց հետո, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վրա անդրսահմանային ազդեցության դեպքում ծագման երկրից ծանուցումն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում լիազոր պետական մարմինը գրավոր կամ էլեկտրոնային իրազեկում է ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին` միաժամանակ դրա մասին տեղեկացնելով ձեռնարկողին եւ ծանուցումը տեղադրելով իր պաշտոնական կայքում:

Եթե Հայաստանի Հանրապետությունում նախատեսվող գործունեությունը այլ երկրի վրա կարող է ունենալ անդրսահմանային ազդեցություն, ապա լիազոր պետական մարմինը ձեռնարկողից ծանուցումն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում, սույն օրենքի 13.2 հոդվածի համաձայն ծանուցում է ազդեցության ենթարկվող երկրի համապատասխան պետական լիազորված մարմնին:

4. Ծանուցումը, սույն օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն լիակազմ չլինելու կամ ներկայացված տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում, լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմման կամ լրամշակման` հստակ հիմնավորումներով, դիտողություններով եւ առաջարկություններով: Ծանուցումը վերադարձնելու պահից  նախնական փուլի ժամկետը համարվում է կասեցված` մինչեւ  ձեռնարկողի կողմից լրակազմված եւ լրամշակված ծանուցումը լիազորված մարմնին ներկայացնելու պահը:

5. Ձեռնարկողը եւ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը լիազորված մարմնից ստանալուց հետո 3 օրվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով տեղեկություններ են հաղորդում նախատեսվող գործունեության մասին, միաժամանակ նշելով դրա վերաբերյալ կարծիքների (առաջարկություններ եւ առարկությունների) ներկայացման վայրը եւ վերջնաժամկետը:

Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման եւ հասարակայնությունից կարծիքներ ստանալու նպատակով  ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը եւ ձեռնարկողը կարող են անցկացնել հասարակական լսում եւ տրամադրել խորհրդատվություն:

6. Հասարակայնությունը, նախատեսվող գործունեության մասին տեղեկատվության ծանուցման օրվանից հետո 7 օրվա ընթացքում էլեկտրոնային կամ գրավոր կարծիքը տրամադրում է  ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին կամ լիազորված մարմնին:

Հասարակայնության կողմից 7 օրվա ընթացքում ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին կամ լիազորված մարմնին կարծիքներ չտրամադրելու դեպքում` հասարակայնության կարծիքը,  իսկ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարի կողմից 10 oրվա ընթացքում լիազորված մարմնին կարծիք չտրամադելու դեպքում` ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքը համարվում է դրական:

7.  Ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը կարծիքների ստացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 3 օրյա ժամկետում իր էլեկտրոնային կամ գրավոր կարծիքը եւ հասարակայնությունից ստացված կարծիքների պատճենները տրամադրում է լիազորված մարմնին եւ ձեռնարկողին:

Եթե, ազդեցության ենթարկվող համայնքի կողմից, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությանը վերաբերող հիմնավորումներով տրվել է բացասական կարծիք իր տարածքում տվյալ նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ, ապա այն կարող է հիմք հանդիսանալ փոձաքննության նախնական փուլի դադարեցման համար:

8. Ազդեցության ենթարկվող համայնքի եւ հասարակայնության համար սույն հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ ազդեցության ենթարկվող երկրի վրա հնարավոր անդրսահմանային ազդեցության  առկայության դեպքում սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետում լիազորված մարմինն իր կատարած ուսումնասիրությունների եւ ստացված կարծիքների հիման վրա կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1)  նախատեսվող գործունեության իրականացումն անթույլատրելի է, որը կայացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բնապահպանական սահմանափակումները, ինչպես նաեւ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքը.

2) նախատեսվող գործունեությունը ենթակա է հիմնական փուլի փորձաքննության,  որը կայացվում է հիմք ընդունելով նաեւ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքը, այս դեպքում ձեռնարկողին է տրվում տեխնիկական առաջադրանք, որը ներառում է գնահատման անհրաժեշտ ծավալը, առաջադրանքները ուսումնասիրության ենթակա խնդիրները, նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա տարածքի նկարագրման պահանջը, հոդված 7-ով սահմանված հաշվետվության բովանդակությունն ըստ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների կատեգորիաների եւ լրացուցիչ հասարակական լսումներ անցկացնելու պահանջը: Տեխնիկական առաջադրանքը կազմվում է հաշվի առնելով փորձաքննության նախնական փուլում ուսումնասիրված ծանուցման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները /տեխնիկական առաջադրանքի ուղեցույցը սահմանում է ՀՀ կառավարությունը/:

3) նախնական փուլում տրամադրվում է փորձաքննական եզրակացություն` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված «Գ» կատեգորիայում ներառված նախատեսվող գործունեություններին:

4) նախատեսվող գործունեությունը ենթակա է անդրսահմանային ազդեցության գնահատման, այս դեպքում տեխնիկական առաջադրանք կարող է չմշակվել, եւ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, ուսումնասիրության ենթակա խնդիրներն ու գնահատման անհրաժեշտ ծավալը կարող են որոշվել լիազորված մարմնի, համապատասխան պետական կառավարման մարմնի եւ ձեռնարկողի հետ էլեկտրոնային կամ գրավոր համաձայնեցնելով:

ՀՈԴՎԱԾ 6. Oրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ  ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Փորձաքննության հիմնական փուլում իրականացվում է նախատեսվող գործունեության ազդեցության գնահատում, որի դեպքում ձեռնարկողը Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների եւ նորմերի համաձայն մշակում եւ լիազոր պետական մարմին է ներկայացնում տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) եւ սույն  հոդվածով նախատեuված անհրաժեշտ փաuտաթղթերը:

2. Փորձաքննության համար անհրաժեշտ փաuտաթղթերն են`

1) նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը.

2)  առկայության դեպքում հասարակայնության մասնակցությանը վերաբերող փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հասարակական լսումների արձանագրությունը).

3. Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներն են`

1) նախատեսվող գործունեության նկարագիրը եւ նպատակը,

2)  աշխարհագրական կամ տեխնոլոգիական բնույթի այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ`  նախատեսվող գործունեությունից հրաժարման տարբերակը.

3) նախատեսվող գործունեության համապատասխանությունը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալ տարածքի համար հաստատված հայեցակարգային փաստաթղթերին.

4) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի վիճակի, բնական ռեսուրսների ու դրանց օգտագործման նկարագիրը.

5) նախատեսվող գործունեության (շինարարության եւ շահագործման փուլ, վթարային եւ արտակարգ իրավիճակներ), ներառյալ` այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում,  շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների հնարավոր փոփոխությունների նկարագիրն ու դրանց ծավալների գնահատումը, ինչպես նաեւ հնարավոր զգալի փոփոխությունների ենթակա շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների նկարագիրն ու դրանց ծավալների գնահատումը. ընտրված տարբերակի հիմնավորումը,

6) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման եւ ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման եւ շրջակա միջավայրին հասցվող վնասի փոխհատուցման համար նախատեսվող միջոցառումները. դրանց հիմնավորվածությունը, արդյունավետությունը, բավարարությունը,

7) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների կիրառման աղբյուրները.

8) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների ու դժվարությունների, ներառյալ` տեխնիկական առաջադրանքով պահանջվող տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

9) անհրաժեշտության դեպքում նախատեսվող գործունեության մոնիթորինգի ծրագրի (նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկման, հետնախագծային վերլուծության կամ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկմանն ուղղված գործողությունների պլան) հակիրճ նակարագիրը.

10) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմող ամփոփ բովանդակության նյութեր` քարտեզներ, սխեմաներ, գրաֆիկներ, աղյուսակներ եւ այլն:

4. Հաշվետվությունը կազմվում է հաշվի առնելով ծանուցման գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված եզրակացությունները կամ կարծիքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները հաշվի չառնելու դեպքում ձեռնարկողը հաշվետվությունում ներկայացնում է հիմնավոր պատճառաբանումներ:

Եթե  նախագծային փաստաթղթերը պարունակում են սույն հոդվածի  3-րդ մասով սահմանված կետերին համապատասխանող բաժիններ, ապա դրանք կարող են չներառվել հաշվետվությունում` դրանց մասին հղումներ կատարելու պայմանով:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անաչառությունը եւ լիարժեքությունն ապահովելու նպատակով լիազոր պետական մարմինը ձեռնարկողից կարող է պահանջել նաեւ տվյալ գործունեությանը առնչվող փաստաթղթեր եւ տեղեկատվություն:

6. Տեխնիկական առաջադրանքի պահանջներին չբավարարող հաշվետվությունները չեն ընդունվում, բացառությամբ սույն օրենքի  2.1-րդ գլխով նախատեսված դեպքերի:

7. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հիմնական փուլի փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերում սխալ հաշվարկներ, գնահատումներ, բնապահպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջների չհամապատասխանող տվյալներ հայտնաբերելու կամ ոչ լիարժեք բնապահպանական միջոցառումներ ներառված լինելու դեպքերում լիազոր պետական մարմինը կասեցնում է հիմնական փուլի ժամկետը` նշելով կասեցման հիմքերը, իր դիտողությունները եւ առաջարկությունները, ինչպես նաեւ նախատեսվող գործութնեության իրականացման արդյունքում ազդեցության ներքո գտնվող տվյալ շրջակա միջավայրի պահպանության համար կիրառելի բնապահպանական սահմանափակումները, եւ այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում  ձեռնարկողին` նշելով կասեցման հիմքերը: Հիմնական փուլի կասեցված ժամկետը շարունակվում է փաստաթղթերի լրամշակված մասը, հավելվածի ձեւով,  ձեռնարկողի կողմից լիազոր պետական մարմնին ներկայացնելու պահից: Կասեցման ժամկետը կարող է տեւել ոչ ավել քան չորս ամիս:

8. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը` սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում չներկայացնելը, թերություններով կամ ոչ լիարժեք ներկայացնելը հիմք են հանդիսանում փորձաքննական բացասական եզրակացություն տալու համար: Փորձաքննական բացասական եզրակացություն ստացած ձեռնարկողը կարող է նորից դիմել` ներկայացնելով սույն հոդվածով պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկատվության լրակազմ ու լրամշակված տարբերակները:

ՀՈԴՎԱԾ 7. Oրենքի 8-րդ հոդվածում`

«1. Փաստաթղթերը ստանալուց հետո լիազոր պետական մարմինը դրանց օրինակները ոչ ավել, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տվյալ մարզի կամ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարներին, համապատասխան պետական մարմնին եւ մասնագիտական փորձաքննական եզրակացություն կազմելու իրավասություն ունեցող լիազորված անձին (այսուհետ` լիազորված անձ):

Ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը փաստաթղթերի օրինակները ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով տեղեկացնում է փաստաթղթերի հետ ծանոթանալու կամ դրանց մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու ու հասարակական լսումներ անցկացնելու տեղի եւ ժամկետների մասին:

1.1 Հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում, եթե լիազոր պետական մարմինը ազդեցության ենթարկվող երկրից պատասխան է ստացել նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը մասնակցելու մտադրության մասին, ապա լիազոր պետական մարմինն ազդեցության ենթարկվող երկիր է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության մեկ օրինակը եւ սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում դրա վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու ժամկետների մասին:»

2. Լիազոր պետական մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն լրատվական միջոցներով տեղեկացնելուց հետո սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 20,  “Բ” կատեգորիայի համար` 10 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազոր պետական մարմնին:

Սույն մասով սահմանված ժամկետները լիազոր պետական մարմինը կարող է երկարաձգել օրենքի 6-րդ  հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներով:

Նախատեսվող գործունեության «Ա» կատեգորիայի համար եւ հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության դեպքում հասարակական լսումներն անցկացվում են լրատվական միջոցներով տեղեկատվությունը հրատարակելուց հետո` 10 օրացուցային օրվանից ոչ շուտ:

Եթե ազդակիր համայնքի թիվը մեկից ավելի է, հասարակական լսումների վայրը որոշում է լիազոր պետական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ազդակիր համայնքների ղեկավարները հասարակայնության կարծիքը եւ իրենց կարծիքները ներկայացնում են լիազոր պետական մարմին:

4. Համայնքի ազդակիր լինելու կամ չլինելու հարցը վերջնականապես որոշում է լիազոր պետական մարմինը:

5. Համապատասխան պետական մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում ուղարկում են իրենց կարծիքը լիազոր պետական մարմին:

6. Եթե սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն ոչ մի կարծիք սահմանված ժամկետում չի ներկայացվել լիազոր պետական մարմին, ապա համարվում է, որ փաստաթղթերի վերաբերյալ բացասական կարծիք չկա:

7. Սույն հոդվածի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի կիրառումը սահմանափակվում է կապված պետական, արտադրական եւ առեւտրական գաղտնիքների հետ եւ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենքի 9-րդ հոդվածում`

1. 4-րդ մասի վերջում լրացնել «Լիազորված անձի ընտրությունը կատարում է ձեռնարկողը: Լիազոր պետական մարմինը իր պաշտոնական կայքում տեղադրում եւ եռամսյակը մեկ անգամ թարմացնում է լիազորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի.

ա) անունը, ազգանունը, հայրանունը

բ) կրթության եւ որակավորման մասին տեղեկատվություն

գ) մասնագիտական իրավասության հավաստագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը

դ) հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն»:

2. 5-րդ  մաuի`

1)  առաջին նախադասության «ստանալուց հետո 70-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ձեռնարկողից ստանալուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով.

2)  երրորդ նախադասության «քան 180 օր» բառերը փոխարինել «քան սույն օրենքի  6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետներին համապատասխան» բառերով.

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ եւ 5.4-րդ մասերով.

«5.1. Մասնագիտական եզրակացության մշակման փուլն սկսվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիազոր պետական մարմնի կողմից փաստաթղթերը  լիազորված անձին հանձնելու պահից:

5.2. Լիազոր պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով  ստացված կարծիքները 3 աշխատանքային օրվա ընթացքում, անդրսահմանային ազդեցության դեպքում նաեւ անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կարծիքները, ինչպես նաեւ առկայության դեպքում անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները ներկայացնում է լիազորված անձին, որոնք հաշվի են առնվում մասնագիտական եզրակացությունը կազմելիս, իսկ  կարծիքների բացակայության դեպքում` լիազոր պետական մարմինը կարծիքների համար սահմանված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում  դրա մասին տեղեկացնում է  լիազորված անձին:

Մասնագիտական եզրակացությունը կազմելիս սույն մասով սահմանված կարծիքները հաշվի չառնելու դեպքում լիազորված անձն իր կողմից կազմած մասնագիտական եզրակացության հետ միասին լիազոր պետական մարմնին է ներկայացնում նաեւ դրանց չընդունման վերաբերյալ հիմնավորում:

5.3. Լիազորված անձը սույն հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարծիքները լիազոր պետական մարմնից ստանալուց հետո մասնագիտական եզրակացությունը լիազոր պետական մարմին է ներկայացնում` սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 10, «Բ» կատեգորիայի համար` 7 օրացուցային օրվա ընթացքում:

5.4. Լիազորված անձի հիմնավորման դեպքում լիազոր պետական մարմինը կարող  է երկարաձգել մասնագիտական եզրակացության ներկայացման ժամկետները` սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 8,  «Բ» կատեգորիայի համար` 5 օրացուցային օրով, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետներին համապատասխան:».

4. 7-րդ մասի  բ) կետում «կարծիքները» բառից հետո լրացնել «, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կարծիքները եւ անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Oրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին  մաuի`

ա. «30-oրյա ժամկետում» բառերը փոխարինել «20-oրյա ժամկետում» բառերով,

բ. «կարծիքների» բառից հետո լրացնել «, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կարծիքների եւ անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքների» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադաuությունով.

«Հասարակական լսումների ժամկետի եւ տեղի մասին հայտարարությունը միաժամանակ հրատարկվում է զանգվածային լրատվական միջոցներով:».

3) 4-րդ մասի «1-ին կետում» բառերը փոխարինել «2-րդ մասում» բառերով.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «Գ» կատեգորիայի նախատեսվող գործունեությունների նկատմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 10. Oրենքի 11-րդ հոդվածում`

 1-ին կետը շարադրել հետեւյալ կերպ «Նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 10,  «Բ» կատեգորիայի համար` 5 աշխատանքային օրերի ընթացքում, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետներին համապատասխան, լիազոր պետական մարմինը` մասնագիտական եզրակացության, հասարակական քննարկումների արդյունքների արձանագրությունների եւ իր կողմից իրականացված փորձաքննության արդյունքների հիման վրա կայացնում է որոշում փորձաքննական եզրակացություն տալու մասին:»:

2)  2-րդ մասից հանել 1-ին նախադասությունը.

3) 8-րդ մասը «կողմերին» բառից հետո լրացնել «` նշելով եզրակացության կազմման հիմքերը, բացասական եզրակացության դեպքում բոլոր համապատասխան հիմնավորումները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Oրենքի 13-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 13. Փորձաքննության գործընթացի հետ կապված վճարումներ

1. Փորձաքննության իրականացման հետ կապված ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Փորձաքննական գործընթացի` նախնական եւ հիմնական փուլերի իրականացման համար ձեռնարկողը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ  չափով:

4. Պետական տուրքը վճարվում է.

ա) փորձաքննության նախնական փուլում`  փորձաքննական եզրակացության կամ տեխնիկական առաջադրանքի տրման համար,

բ) փորձաքննության հիմնական փուլում`  փորձաքննական եզրակացության տրման համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսվող փորձաքննական եզրակացությունները կամ տեխնիկական առաջադրանքը ձեռնարկողին տրվում է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 12. Oրենքը 13-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակության 2.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 13. 1. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Եթե շրջակա միջավայրի վրա նախատեuվող գործունեության ազդեցությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության պետական uահմանից դուրu, ինչպես նաեւ եթե կողմ երկրում նախատեսվող գործունեությունն ունի անդրսահմանային ազդեցություն Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա, ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն եւ փորձաքննությունը իրականացվում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, Հայաuտանի Հանրապետության կողմից վավերացված այլ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի  պահանջներին համապատասխան:

Լիազոր պետական մարմինը շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության փորձաքննական եզրակացությունը ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության կառավարություն հաստատման:

2. Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման ընթացակարգերի լիարժեքությունն ապահովելու եւ գնահատման արդյունքնրը հաշվի առնելու անհրաժեշտության դեպքում լիազոր պետական մարմինը համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարաձգել սույն օրենքով սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

ՀՈԴՎԱԾ 13.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵUՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որեւէ նախատեսվող գործունեություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա վտանգավոր անդրսահմանային ազդեցություն, ապա լիազոր պետական մարմինը դրա մասին սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ծանուցում է  ազդեցության ենթարկվող կողմ երկրի համապատասխան լիազոր պետական մարմնին, միաժամանակ հայցելով տեղեկատվություն` կողմ երկրում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար պահանջվող փաստաթղթերի եւ հասարակական լսումների ընթացակարգի վերաբերյալ:

2. Եթե այլ բան չի նախատեսված համապատասխան Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, ապա ծանուցումը եւ հարցումը առնվազն պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`

1) նախատեսվող գործունեության, ներառյալ` դրա հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.

2) նախատեսվող գործունեության վերաբերյալ հնարավոր որոշումների կայացման բնութագիրը.

3) փորձաքննության ընթացակարգերի եւ ժամկետների վերաբերյալ.

4) փորձաքննությանը մասնակցելու մտադրության մասին կողմ երկրի կողմից պատասխան տալու ժամկետները:

3.  Փորձաքննությանը մասնակցելու մտադրության մասին ազդեցության ենթարկվող կողմ երկրի կողմից պատասխան տալու ժամկետը չի կարող գերազանցել ծանուցումն ստանալու օրվանից 45 օրացուցային օրը, եթե երկկողմ կամ բազմակողմ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

4. Եթե ծանուցում ստացած կողմ երկիրը պաշտոնապես հրաժարվել է փորձաքննությանը մասնակցելուց կամ սահմանված ժամկետում չի պատասխանել  մասնակցելու իր մտադրության մասին, ապա փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

5. Լիազոր պետական մարմին, ծանուցում ստացած կողմ երկրի կողմից փորձաքննության  գործընթացին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական գրությունն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազդեցության ենթարկվող կողմ երկրին ներկայացնում է ազդեցության գնահատմանն անհրաժեշտ փաստաթղթերը` նշելով դրանց վերաբերյալ կարծիքի ներկայացման ժամկետը, որը չի կարող գերազանցել նրա կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից 60 օրացուցային օրը, եթե երկկողմ կամ բազմակողմ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

6.  Լիազորված մարմինը օժանդակում է ազդեցության ենթարկվող կողմ երկրի համապատասխան լիազորված մարմնին տվյալ երկրի համապատասխան մարմինների եւ առավել հնարավոր ազդեցության ենթակա  տարածքների հասարակայնության միջեւ նախատեսվող գործունեության վերաբերյալ փաստաթղթերի տարածմանը:

7. Լիազորված մարմինը եւ ձեռնարկողը հնարավոր ազդեցության ենթակա կողմ երկրի համապատասխան լիազորված մարմնի հետ էլեկտրոնային կամ գրավոր համաձայնեցնում են հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող  գործունեության փաստաթղթերի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձեւն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները եւ ապահովում են այդպիսի խորհրդակցությունների իրականացումը:

8. Անհրաժեշտության դեպքում ձեռնարկողն ապահովում է փաստաթղթերի թարգմանությունը, ազդեցության ենթակա կողմ երկրից ստացված կարծիքների եւ տվյալ գործունեությանը առնչվող նյութերի թարգմանությունը:

9. Եթե հնարավոր անդրսահմանային ազդեցությունը պարզվում է փորձաքննության առավել ուշ շրջանում, ապա լիազորված մարմինը ձեռնարկողի հետ միասին պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված պահանջները:

ՀՈԴՎԱԾ 13.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱՏԵUՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Եթե կողմ երկրի տարածքում նախատեսվող գործունեությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցություն եւ դրա մասին ծանուցումը ներկայացված է  Հայաստանի Հանրապետության որեւէ պետական կառավարման մարմնին, ապա տվյալ պետական կառավարման մարմինը ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է լիազորված մարմնին:

Լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկում է ծագման երկրի համապատասխան լիազորված մարմնին` ծանուցումն ստանալու եւ փորձաքննությանը մասնակցելու կամ չմասնակցելու իր մտադրության մասին:

2. Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինը փորձաքննությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին էլեկտրոնային կամ գրավոր տեղեկացնում է, ծագման երկրի համապատասխան լիազորված մարմնին, ծանուցման մեջ նշված ժամկետում եւ կարգով: Եթե ծանուցման մեջ պատասխան  տալու ժամկետ ամրագրված չէ, ապա լիազոր պետական մարմինը ծանուցող երկրին պատասխանում է ծանուցումն ստանալուց հետո 45 աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե երկկողմ կամ բազմակողմ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր պետական մարմինը ծանուցման քննարկումն ապահովում է սույն օրենքի   6-րդ հոդվածով սահմանված կարգով:

  3. Եթե լիազոր պետական մարմինը որոշում է ընդունել փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ, ապա փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջները, միաժամանակ տեղեկացնելով սույն օրենքի պահանջների, ներառյալ` փորձաքննության, փաստաթղթերի թարգմանության, հասարակայնության մասնակցության ապահովման  եւ սույն օրենքով պահանջվող այլ ծախսերի համար նրա կողմից անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու մասին:

4.  Լիազոր պետական մարմինը էլեկտրոնային կամ գրավոր համաձայնեցնում է ծանուցումը ներկայացնող ծագման երկրի համապատասխան լիազոր պետական մարմնի եւ ծագման երկրի ձեռնարկողի հետ անհրաժեշտ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության փաստաթղթերի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձեւն ու ընթացակարգը,  ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները եւ ապահովում են այդպիսի խորհրդակցությունների իրականացումը` համագործակցելով ծանուցումը ներկայացնող երկրի համապատասխան լիազոր պետական մարմնի եւ ծագման երկրի ձեռնարկողի հետ:

5. Եթե երկկողմ կամ բազմակողմ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն  այլ բան չի նախատեսված, ապա լիազոր պետական մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո սույն օրենքի 8-11-րդ եւ 13-րդ հոդվածներով եւ սույն օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց քննարկումը: Լիազոր պետական մարմինը փորձաքննական եզրակացությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: Հաստատումից հետո փորձաքննական եզրակացությունը ուղարկվում է ծանուցող երկրին:

6. Եթե լիազոր պետական մարմինը տեղեկացված է եղել ծագման երկրի տարածքում նախատեսվող գործունեության մասին, որը կարող է անդրսահամանային ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա եւ դրա վերաբերյալ տվյալ երկրից ծանուցում չի ստացվել, ապա լիազոր պետական մարմինը դրա մասին նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է կողմ երկրի համապատասխան լիազոր պետական մարմնին` նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացքի վերաբերյալ ծանուցում ստանալու ակնկալիքով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 14. Oրենքի 15-րդ հոդվածում`

1. «Տարածքային պլանավորման փաստաթղթերը» բառերը փոխարինել «Տարածական պլանավորման փաստաթղթերը» բառերով

2. 5-րդ մաuի «90-oրյա ժամկետում» բառերը փոխարինել «60 օրացուցային օրվա ընթացքում, որը լիազոր պետական մարմնի հիմնավորմամբ կարող է երկարաձգվել 30 օրացուցային օրով ` դրա մասին գրավոր տեղեկացնելով հայեցակարգը ներկայացնողին» բառերով.

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ. 5.4-րդ, 5.5-րդ, 5.6-րդ, 5.7-րդ, 5.8-րդ եւ 5.9-րդ մասերով.

«5.1.  Ներկայացնողը հայեցակարգի հետ միասին լիազոր պետական մարմնին է ներկայացնում  սույն հոդվածի 5.2-րդ մասի պահանջներին համապատասխան մշակված հայեցակարգի գործողության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության գնահատման հաշվետվությունը,   հայեցակարգի հասարակական լսումների արձանագրությունը եւ հայեցակարգի  վերաբերյալ ստացված կարծիքները:

5.2. Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներն են`

1) հայեցակարգի համառոտ բովանդակությունը, նպատակը, կապը կամ համապատասխանությունը տվյալ տարածքի համար հաստատված դրան առնչվող այլ հայեցակարգային փաստաթղթերի հետ.

2) ազդեցության ենթակա տարածքին առնչվող բնապահպանական խնդիրները եւ դրանց արտացոլումը տվյալ հայեցակարգում.

3) հայեցակարգի շրջանակներում նախատեսվող գործունեության ֆ?իզիկական բնութագրերը եւ պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, տեխնոլոգիական պրոցեսների, արտանետումների, արտահոսքերի, թափոնների, ֆիզիկական ներգործությունների եւ արտակարգ ու վթարային իրավիճակների հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

4) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի նկարագիրը եւ դրանց հնարավոր փոփոխությունը` առանց տվյալ հայեցակարգի դրույթի իրականացման.

5) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի նկարագիրը եւ դրանց վրա ազդեցությունը` տվյալ հայեցակարգի դրույթի իրականացման դեպքում.

6) հայեցակարգում առաջադրված լուծումների այլընտրանքային տարբերակների (այդ թվում` զրոյական) համեմատությունը եւ նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորումը,

7) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման եւ ուժեղացման,  բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման եւ շրջակա միջավայրին հասցվող վնասի փոխհատուցման համար նախատեսվող միջոցառումները, դրանց արդյունավետությունն ու ծախսերը,

8) հայեցակարգի գործողության ընթացքում ազդեցության մոնիթորինգի ծրագիրը,

9) գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

10) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները.

11) հաշվետվության ամփոփ բովանդակությունը:

5.3.  Հաշվետվությունը կազմվում է հաշվի առնելով հասարակական լսումների արդյունքում նրանց կողմից ներկայացված կարծիքները, իսկ դրանք  հաշվի չառնելու դեպքում` հաշվետվությունում ներառում է կարծիքները  հաշվի չառնելու վերաբերյալ հիմնավոր պատճառաբանումները:

5.4. Եթե  հայեցակարգը  պարունակում է սույն հոդվածի 5.2-րդ մասի որեւէ ենթակետերին համապատասխանող բաժիններ, ապա դրանք կարող են չներառվել ազդեցության գնահատումների համապատասխան հաշվետվություններում` դրանց մասին հղումներ կատարելու պայմանով:

5.5. Հայեցակարգը, դրա վերաբերյալ հասարակական լսումների արձանագրությունը,  հասարակական լսումների արդյունքում ստացված կարծիքները եւ հաշվետվությունը ներկայացնողի կողմից ներկայացնելուց հետո լիազոր պետական մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում  տրամադրում է լիազորված անձանց:

Լիազորված անձը, սույն օրենքի 9-րդ հոդվածի պահնջներին համապատասխան, հաշվի առնելով հասարակայնության  կարծիքները մշակում եւ 20 աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական եզրակացությունը ներկայացնում է լիազոր պետական մարմնին: Հասարակայնության կարծիքները հաշվի չառնելու դեպքում լիազորված անձը մասնագիտական եզրակացության հետ միասին ներկայացնում է նաեւ դրանց վերաբերյալ հիմնավորված պատճառաբանումները:

5.6. Լիազոր պետական մարմինը մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակեպում է մասնագիտական եզրակացության վերաբերյալ հասարակական լսումներ` հասարակական լսումներն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվական միջոցներով  տեղեկացնելով հասարակական լսումների ենթակա փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու, լսումների անցկացման տեղի եւ ժամկետների  վերաբերյալ:

Եթե հասարակական լսումներից հետո 10 օացույցային օրվա ընթացքում լսումների մասնակիցների կողմից լիազոր պետական մարմնին կարծիքներ չեն ներկայացվում, ապա այն համարվում է որպես դրական կարծիք:

5.7. Լիազոր պետական մարմինը հայեցակարգի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը կազմում է հաշվի առնելով նաեւ հասարակայնության կողմից ներկայացված  կարծիքները, իսկ դրանց չընդունելու դեպքում տալիս է հիմնավոր պատճառաբանումներ:

5.8. Շրջակա միջավայրի վրա հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հայեցակարգի փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքի 2.1-րդ գլխով սահմանված կարգով:

5.9. Սույն հոդվածի 5.1-րդ, 5.2-րդ եւ 5.3-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ կամ պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը թերություններով կամ ոչ լիարժեք ներկայացնելը հիմք է հանդիսանում փորձաքննական գործընթացի կասեցման համար:

Գործընթացը կվերսկսվի ներկայացնողի կողմից պահանջված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում:

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ  մասով.

«6.1. Փորձաքննական եզրակացություն չունեցող կամ բացասական եզրակացություն ստացած հայեցակարգը պետք է ուժը կորցրած ճանաչվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 15. Oրենքի 16-րդ հոդվածում 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ է) ենթակետով.

է) համագործակցել այլ երկրների համապատասխան լիազոր պետական մարմինների հետ շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության գնահատման հարցերով:»:

ՀՈԴՎԱԾ 16. Oրենքի 17-րդ հոդվածում 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 18. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության կամ հայեցակարգի ազդեցության փորձաքննության վրա:

Հիմնավորում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1995 թվականին, հասարակական զարգացումների հետեւանքով շատ դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու եւ նոր պահանջներ սահմանելու նպատակով օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում էր նաեւ  ՀՀ կառավարության կողմից վավերացված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Կոնվենցիային կից ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրություն», «Եվրոմիության խորհրդի դիրեկտիվների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում», ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվնցիայի /Օրհուս/ պահանջներից եւ սկզբունքներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքում ամրագրված ընթացակարգային դրույթները սահմանված են ոչ լիարժեք, կամ ընհանրապես բացակայում են, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/, ռազմավարական էկոլոգիական գնահատման /ՌԷԳ/, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես «Հասարակական լսումների իրականացման» եւ «Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի եւ դրանցում պարունակող տվյալների ցանկն ու ծավալը» դեռեւս սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գործընթացի իրականացման համար:  Օրենքում բոլոր գործունեությունների փորձաքննությունն իրականացվում է նույն ընթացակարգով եւ նույն ժամկետներում, ներկայացված նախագծում գործունեությունները` ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներում, կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ (120 օրը փոխարինվել է ըստ կատեգորիաների` համապատասխանաբար 30, 40, 60 օրվա):

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայել է: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ հարեւան երկրների միջեւ ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:

Օրենքը լրացվել է նաեւ «Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ հաշվետվության բովանդակությունը» գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը եւ կարգավորման հստակությունը:

Գործող օրենքում նախնական` ծանուցման փուլն անավարտ է, նախագծով գործընթացը լիովին կարգավորվել է: Գործունեությունները, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են կատեգորիաների, եւ գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով, ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետեւանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրոմիության ստանդարտներին, նպաստել Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Օրենքը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների եւ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի քարտուղարության կողմից ընտրված միջազագային փորձագետի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը լիովին կկարգավորի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ, մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ, կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)