Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-1229-06.09.2011,17.10.2011-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի  ՀՕ-160-ն  օրենքի  25-րդ  հոդվածի՝

1. 4-րդ մասում «հաստատության» բառից հետո լրացնել «մեկ դրույքով պաշտոնավարող’  բառերը

2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Կես դրույքով պաշոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն’։

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը; 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

N
Առաջարկության հեղինակը
Oրենքը, հոդվածը, կետը, ենթակետը
Առաջարկության բովանդակությունը
Առաջարկության վերաբերյալ հեղինակի եզրակացությունը
1
ՀՀ կառավարություն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, 1-ին հոդված Հոդված 1-ի համարակալումն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին Ընդունվել է
2
Հեղինե Բիշարյան, ՀՀ  ԱԺ պատգամավոր «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, 1-ին հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետ 1-ին հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետում «տասնվեց» բառը փոխարինել «տասնմեկ» բառով ԸՆդունվել է մասնակի`ՀՀ ԿԳ նախարարության հետ խորհրդակցաբար «տասնվեց» բառը փոխարինվել է «տասնչորս»բառով: