Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1241-20.09.2011-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Հանրակրթության մաuին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիuի 10-ի, ՀՕ-160) օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 3-րդ հոդվածի`

1) առաջին մասի 13-րդ կետում «պատասխանատու» բառից հետո լրացնել «,մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող» բառերը,

2) առաջին մասը լրացնել նոր 14.1 եւ 14.2 կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«14.1) վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին եւ ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների յուրացում ու կատարելագործում.

14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշ։»:

Հոդված 2. 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Ուսուցիչի վերապատրաստումը, ատեստավորումը եւ տարակարգի շնորհումը

1. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությւնների ցանկի ձեւավոման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ։

2. Ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ` ըստ ուսումնական հաստատության տնօրենի (այսուհետ` տնօրեն) հաստատած ժամանակացույցի, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո։

3. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում եւ հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը եւ ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգին համապատասխան։

5. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

6. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը եւ ուսուցչի կողմից վերապատրաստումների միջոցով հավաքագրված ուսումնական կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով հանդերձ: Միաժամանակ տնօրենը ուսուցչին ծանոթացնում է այդ փաստաթղթերի հետ` տրամադրելով նրան դրանց պատճեն։

7. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է ուսուցչի կենսագրական տվյալներ, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաեւ ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատական:

8. Ոսուցչի կողմից վերապատրաստումների միջոցով հավաքագրվող անհրաժեշտ ուսումնական կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

9. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

10. Ուսուցչի ատեստավորուման անցկացվում է սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

11. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով` ձայների մեծամասնությամբ ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

12. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը նույն օրը հրապարակում է եւ երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ուսումնական հաստատություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմին։

13. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

14. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

15. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը եռօրյա ժամկետում պաշտոնից ազատում է տվյալ ուսուցչին եւ սահմանաված կարգով համալրում թափուր պաշտոնը։ Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

16. Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝

1) ուսուցչի նախաձեռնությամբ,

2) տնօրենի որոշմամբ ուսումնական հաստատության առարկայական-մեթոդական խորհրդի կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված առաջարկության հիման վրա,

17. Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:

18. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

19. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել:

20. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

21. Ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

22.  Կրթական քաղաքականության փոփոխման դեքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

23. Ուսուցիչը որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցում է կամավոր:

24. Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին եզրակացությունն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով՝ ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

25. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ եւ այլն):

26. Ուսուցիչն որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական-մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների գնահատում է անցնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում եւ ստանում համապատասխան տեղեկանք, որը ներկայացնում է Հանրապետական հանձնաժողովին:

27. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1)  ենթակա է որակավորման տարակարգի շնորհման,

2)  ենթակա չէ որակավորման տարակարգի շնորհման:

28. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է հանդիսանում կրթության պետական կառավարման մարմնի համար ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար։

29. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

30. Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք, չեն համապատասխանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը:»:

Հոդված 4. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը: