Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-1233-07.09.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2010 թվականի հոկտեմբերի 26, ՀՕ-146) կատարել հետեւյալ  փոփոխությունները`

1) Օրենքի վերնագրում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:

2) Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ՝ սկավառակ)» բառերը փոխարինել «ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների)» բառերով:

3) Օրենքի ամբողջ տեքստում «սկավառակ» բառը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «կրիչ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:

4) Օրենքի 1-ին հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լրազորված մարմինը:»

5) Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:»

6) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

7) Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը,

8) Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով, հետեւյալ խմբագրությամբ.

«6) ներմուծվել են գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների կողմից սեփական կարիքների համար եւ ենթակա չեն իրացման:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրիչներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Առաջարկություն
Հեղինակ
Եզրակացություն
Հոդված 1-ի 2-րդ մասում նշել ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերը: Մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

2) Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ՝ սկավառակ)» բառերը փոխարինել «ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների)» բառերով:

ՀՀ Կառավարություն
Ընդունվել է
Հոդված 1-ը լրացնել նոր` 4, 5, 6, 7, 8 մասերով`

«4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լրազորված մարմինը:»

5) Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:»

6) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

7) Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը,

8) Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով, հետեւյալ խմբագրությամբ.

«6) ներմուծվել են գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների կողմից սեփական կարիքների համար եւ ենթակա չեն իրացման:»

ՀՀ Կառավարություն
Ընդունվել է
Հոդված 2-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրիչներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:»

ՀՀ Կառավարություն
Ընդունվել է