Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-411-09.11.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրված «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում:  Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր եւ կազմում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դրույթների վրա, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի  համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մշակել են «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համաձայնագրով կազմակերպությանը  իրավունք է վերապահվում իրականացնել իրավատերերի որոշ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը, նրանց ստեղծագործությունների օգտագործման հսկողությունը, իրավատերերի կողմից ստացված լիազորությունների շրջանակում որպես իրենց ներկայացուցիչ բանակցել ստեղծագործություններն օգտագործողների հետ, նրանց անունից օգտագործման թույլտվություն տալ համապատասխան վարձատրության դիմաց, ինչպես նաեւ հավաքել այդ վարձատրությունն ու վճարել  իրավատերերին։

Կոլեկտիվ կառավարումը չափազանց կարեւոր դեր ունի երկրի մշակութային արժեքների փոխանակման, մշակույթի զարգացման եւ  իրավատերերի կենսապայմաններն ապահովելու գործում՝ ընձեռելով նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն։  Այդ իսկ պատճառով, կարեւորվում է կոլեկտիվ հիմունքներով կառավարող նոր կազմակերպությունների ստեղծումը, որոնք կապահովեն իրավատերերի իրավունքների պահպանությունն ու վարձատրության հավաքումը:

 Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող  կազմակերպությունների պարտավորությունները կարգավորող միասնական դրույթներ:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների լիազոր մարմինների համագործակցության հնարավոր ձեւաչափերը, այդ թվում՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ այլ շահագրգիռ մարմինների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագիրը սահմանում է իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում:  Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր եւ կազմում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դրույթների վրա, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի  համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մշակել են «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով կազմակերպությանը  իրավունք է վերապահվում իրականացնել իրավատերերի որոշ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը, նրանց ստեղծագործությունների օգտագործման հսկողությունը, իրավատերերի կողմից ստացված լիազորությունների շրջանակում որպես իրենց ներկայացուցիչ բանակցել ստեղծագործություններն օգտագործողների հետ, նրանց անունից օգտագործման թույլտվություն տալ համապատասխան վարձատրության դիմաց, ինչպես նաեւ հավաքել այդ վարձատրությունն ու վճարել  իրավատերերին։

Համաձայնագիրը սահմանում է իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Կոլեկտիվ կառավարումը չափազանց կարեւոր դեր ունի երկրի մշակութային արժեքների փոխանակման, մշակույթի զարգացման եւ  իրավատերերի կենսապայմաններն ապահովելու գործում՝ ընձեռելով նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն։  Այդ իսկ պատճառով, կարեւորվում է կոլեկտիվ հիմունքներով կառավարող նոր կազմակերպությունների ստեղծումը, որոնք կապահովեն իրավատերերի իրավունքների պահպանությունն ու վարձատրության հավաքումը:

 Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող  կազմակերպությունների պարտավորությունները կարգավորող միասնական դրույթներ:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների լիազոր մարմինների համագործակցության հնարավոր ձեւաչափերը, այդ թվում՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։

Ելնելով վերոգրյալից՝ «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ առաջանում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆԱԽԱԳԱՀ

Պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվումեն «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N883-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,  համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելո ւանհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության,  համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի  Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (23 հոկտեմբերի 2018 թվականի ՍԴՈ-1428):

Միաժամանակ հայտնում ենք,  որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս,  Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող)  է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը