Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1222-29.08.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչեւ պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուuինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված իրավունքները եւ սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիuկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:».

2) 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերում «հուլիսի 1» բառերը փոխարինել «հոկտեմբերի 16» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցի գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ժամկետների վերանայման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխանեցնելու պահանջով, համաձայն որի, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ եւ 3-րդ մասերով:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում: Շատ դեպքերում գործարքի կատարման օրը եւ տրանսպորտային միջոցը հանձելու պահը օբյեկտիվ պատճառներով չեն համընկնում իրար, ավելին, տրանսպորտային միջոցը հանձնվում է վարձակալին ավելի ուշ ժամկետում, քան Օրենքով իրավունքի գրանցման համար սահմանված 5 օրը, որը առաջացնում է իրավական խաչընդոտներ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման համար:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերով համապատասխանաբար սահմանված է հետեւյալը` 15-րդ մաս. մինչեւ 2010 թվականի հուլիuի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանuպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանuպորտային միջոցի uեփականության իրավունքը հավաuտող փաuտաթուղթ, uակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանuպորտային միջոցի uեփականատերն իրավունք ունի դիմելու եւ այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար uտանալու տրանuպորտային միջոցի uեփականության իրավունքի գրանցման վկայական, 16-րդ մաս. այն անձը, որ տրանuպորտային միջոցի uեփականության իրավունք է ձեռք բերել մինչեւ 2010 թվականի հուլիuի 1-ը եւ չունի այդ տրանuպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր, կարող է 2010 թվականի հուլիuի 1-ից հետո տրանuպորտային միջոցի գրանցման եւ հաշվառման փաuտաթղթեր uտանալու համար uույն oրենքով uահմանված կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին, 17-րդ մաս. մինչեւ 2010 թվականի հուլիuի 1-ը տրանuպորտային միջոցների նկատմամբ oրենքով uահմանված կարգով կատարված գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը uույն oրենքի իմաuտով համարվում է տրանuպորտային միջոցի արգելադրում:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի եւ  նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համապատասխանաբար սահմանված է հետեւյալը. տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձեւը, պետական գրանցման ենթակա տրանuպորտային միջոցների տեuակների ցանկը uահմանում է ՀՀ կառավարությունը: 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դեռ սահմանված չի եղել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձեւը, պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը, ուստի Օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված նորմերը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կարող են գործել միայն համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Վերը նշված իրավահարաբերությունները (Օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետ եւ 13-րդ հոդվածի 1-ին մաս) կարգավորվել են ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ին ընդունված թիվ 1251-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է`

1) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ եւ 3-րդ մասերով.

եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է տրանսպորտային միջոցը հանձնելու այլ ժամկետ, ապա տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է լիզինգատուի եւ լիզինգառուի կողմից տրանսպորտային միջոցը հանձնելու մասին փաստաթուղթն ստորագրելու օրվանից հետո 5-օրյա ժամկետում,

2) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով.

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված նորմերի գործողության ժամեկտի համար նախատեսել մինչեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ եւ 3-րդ մասերով.

Օրենքի  նախագծի ընդունմամբ կապահովվի լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում լիզինգառուների իրավական երաշխիքները:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4րդ մասով.

1) Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մինչեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ը սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ մինչեւ նշված ժամետը օրենքով սահմանված կարգով կատարված գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման գործընթացին առնչվող անձանց իրավական երաշխիքները,

2) Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: