Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1219-20.08.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-81 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ֆինանսների եւ էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ նրա գործողությունը տարածվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

«ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է` նպատակ ունենալով կանոնակարգել Համաձայնագրի շրջանակներում ծրագրեր իրականացնողների նկատմամբ  պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով վերապահված արտոնությունները:

Նախագծի մշակումը պայմանավորված է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետ, համաձայն որի` 2010 թվականի դեկտեմբերի 1-ից սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություն են կրում նաեւ ՀՀ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Այսինքն, օրենքում անհրաժեշտություն է առաջացել ամրագրել ՀՀ օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց պարտադիր սոցիալական ապահովության վճարումների մասով վերապահված արտոնությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծով առաջարկվում է «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով հստակեցնել պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններից օգտվողների շրջանակները:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը օրենքով նախատեսված արտոնությունների շրջանակներում պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններից օգտվող անձանց շրջանակի հստակեցումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

«ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի վերոնշյալ օրենքով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման գործընթացն ու արտոնությունների շրջանակները եւ հնարավորություն կընձեռնվի արտոնություններից օգտվող անձանց նկատմամբ կիրառելու օրենքով նախատեսված արտոնությունները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)