Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1217-17.08.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

ՀՈԴՎԱԾ 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-81-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածում.

1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.

2. 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթների չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին եւ ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները եւ չվերթերի ծրագրերը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում.

1. «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա) բառերով.

2. «եւ որ Վարշավյան» բառերը փոխարինել «եւ որ Մոնրեալի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում եւ 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 65-րդ հոդվածում.

1. 1-ին մասից հանել « (այսուհետ` գործակալ)` լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ` գործակալի վկայական) առկայության դեպքում: » բառերը.

2. 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների
Առաջարկության հեղինակը
Առաջարկության բովանդակությունը
Եզրակացությունը
1
2
3
ՀՀ կառավարություն 1. Օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ 6-րդ հոդվածի 1-ին կետից անհրաժեշտ է «հանել» բառից առաջ «բառերը» բառը հանել:

2. Նախագծի 7-րդ հոդվածում անհրաժեշտ է «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

1. Ընդունվել է` օրենքի նախագիծը լրամշակվել է:
 

2. Ընդունվել է` օրենքի նախագիծը լրամշակվել է: