Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1213-20.07.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել 5.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 5.1. Հեռուuտահաղորդումների հեռարձակումը uուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուuագրերով:

Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ/կամ լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:»։

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 2 ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Ներկայումս թեպետեւ կարեւորելով լuողության խանգարում ունեցող հաշմանդամների տեղեկատվության ստացման մատչելիության հարցը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միայն hանրային հեռուստառադիոընկերության համար է պարտադիր պահանջ սահմանում ապահովել հեռահաղորդումների հեռարձակում uուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուuագրով: Այսպես. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է իր ծրագրերում խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության uտացման մատչելիությունը, oրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուuտահաղորդում հեռարձակել uուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուuագրով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք մասնավոր հեռուստառադիոընկերություններ, որոնց համար օրվա եթերաժամում առնվազն մեկական հեռուստահաղորդում uուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուuագրով հեռարձակելու պահանջը էապես կբարելավեի լսողության խանգարում ունեցող անձանց` տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:

Նախագծով նախատեսվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել նոր 5.1-րդ հոդվածով, որի համաձայն օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուսահաղորդում uուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուuագրով հեռարձակելու պահանջը կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար:

Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս բարելավել լսողության խանգարում ունեցող անձանց` տեղեկատվություն ստանալու հնարավորությունները: