Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12102-15.07.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) որոշում է ընդունում Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն` օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաեւ հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երեւանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները եւ օտարման եղանակները.»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում ներկայումս սահմանվում է, որ ավագանին որոշում է ընդունում Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, սակայն որեւէ կերպ հստակեցված չէ, թե հողամասերի օտարման տարեկան ծրագրերի մեջ ինչպիսի տվյալներ պետք է նշվեն, որպեսզի վարչական շրջանի ղեկավարի համար հստակ լինի, թե կոնկրետ որ հողամասը պետք է օտարվի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանին որոշում է ընդունում Երեւան քաղաքի հողամասերն օտարելու մասին` առանց որոշակիացնելու, թե կոնկրետ որ հողամասերն են օտարվելու, իսկ վարչական շրջանի ղեկավարն էլ, փաստորեն, կարող է ավագանու որոշման հիման վրա օտարել անորոշ հողամասերից ցանկացած հատված` իր հայեցողությամբ:

Առաջարկվող լուծումները եւ ակնկալվող արդյունքը.

Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է հստակեցնել Երեւանի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման տարեկան ծրագրում պարտադիր նշվող տվյալները: Այդ առումով Օրինագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ ավագանին որոշում է ընդունում Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն` օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաեւ հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երեւանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները եւ օտարման եղանակները:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելիս` դրանով իսկ հնարավորինս կրճատելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: