Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-367-12.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  25-րդ հոդվածում ավելացնել նոր 3.1-րդ մաս.

«3.1 Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում:»

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ ըստ ենթակայության  ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:»

Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «ընդդատությունը» բառից հետո ավելացնել «կամ ենթակայությունը» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կարգով» բառից հետո ավելացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված դեպքերի).» բառերը :

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

1. Առկա խնդիրները

Oրենսգրքի 18-րդ  հոդվածի 2-րդ մասով  ամրագրվում է, որ  քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը բացառությամբ ՀՀ վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

Օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով այն դեպքերի համար, երբ գործը քննելիս պարզվում է, որ գործը ենթակա է քննության սնանկության դատարանում, ամրագրվում է գործը սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին դրույթ:

Այն դեպքերի համար, երբ գործը քննելիս պարզվում է, որ գործը ենթակա է քննության վարչական դատարանում, Օրենսգրքով հայցադիմումի վերահասցեագրման դրույթ չի նախատեսվում:

Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթով այն դեպքում, երբ որեւէ քննության ընթացքում պարզվում է, որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը:

Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտ: Հայցադիմումը վերահասցեագրելը սահմանվում է որպես վարչական դատարանի պարտականություն. վարչական դատավարության օրենսգրքի  81-րդ հոդվածի 1-ին մասում   ամրագրված է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: Այսպիսով վարչական դատարանը պարտավոր է պարզել արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին, թե ոչ, եւ գործը վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության՝ դրանով իսկ ապահովելով անձի արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

Միեւնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է նաեւ այն դեպքը, երբ վեճը ենթակա չէ որեւէ դատարանում քննության: Մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որեւէ դատարանում քննության: «Որեւէ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ ՀՀ-ում գործող ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների քննությանը եւ լուծմանը:

Փաստորեն, ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, որը տարբերակված մոտեցում է դրսեւորել վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու եւ վեճը որեւէ դատարանին ենթակա չլինելու հարցում, տարբերակված կերպով կարգավորելով նաեւ դրանցից բխող դատավարական հետեւանքները /մի դեպքում սահմանելով վերահասցեագրման, մյուս դեպքում՝ գործի վարույթի կարճման հնարավորություն/, եւ վեճն ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու, եւ ընդհանրապես որեւէ դատարանին ենթակա չլինելու պարագայում Օրենսգիրքը նախատեսել է մեկ ընդհանուր դատավարական հետեւանք՝ գործի վարույթի կարճում՝ հոդված 182:

Բացի դրանից Օրենսգրքի 26-րդ հոդվածը վերնագրված է «Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը», սակայն հոդվածի բովանդակության մեջ չի դիտարկվում սնանկության դատարանի ենթակայության գործերի վերահասցեագրման հետ կապված վեճերը:

2. Առաջարկվող կարգավորումը

Ա) Առաջարկում ենք վերացնել օրենքի բացը եւ այն դեպքերի համար, երբ գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում, նախատեսել այն վարչական  դատարանի քննությանը հանձնելու մասին դրույթ:

Բ) Օրենսգրքի 26-րդ հոդվածում սահմանել նաեւ ըստ ենթակայության վեճերը:

Գ) Օրենսգրքի 182-րդ հոդվածում սահմանել գործի վարույթը չկարճելու բացառությունները, երբ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

3. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով կկարգավորվի ՀՀ վարչական դատարանի իրավասությանը վերապահված առարկայական ընդդատության գործերի հանձնումը վարչական դատարանին, ինչն էլ կնպաստի անձանց իրավունքների եւ ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովմանը եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

                                                      ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ  եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա/ նախագիծը (հիմնական զեկուցող` Բագրատյան Սերգեյ )

բ) նախագծի ընդունման  հիմնավորումը

գ) գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք

Ազգային ժողովի պատգամավորներ՝