Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով.
 
«Հոդված  14.1. Երեւանի՝ օր նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ երկու հազար ութ հարյուր տարվա պատմություն ունեցող Երեւան քաղաքը, որը հանդիսանում է համայն հայության  մայրաքաղաքը՝ չունի  օրենքով ամրագրված  իր ծննդյան տոնը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ կարեւոր հիշատակի եւ տոն օրերը մեր Հանրապետությունում սահմանվում են օրենքով,  սույն օրենսդրական  նախաձեռնությամբ առաջարկում եմ  Երեւանի օրը, որպես տոն օր, ամրագրել օրենքով եւ Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Սույն օրենքի ընդունման դեպքում  Երեւանի տոնը չի համարվի ոչ աշխատանքային օր:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ  ԱԺ  նախագահ
                                                                                                  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան,


Համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին   օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի լրացվող հոդվածի  մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ։
 

Ազգային ժողովի պատգամավոր`   Նաիրա   Զոհրաբյան